09/07/2024 12:23
Որտե՞ղ ենք փրկվելու, որտե՞ղ են անմահ հայերը ապրելու. կորցրել ենք կենսատարածքի 95 տոկոսից ավելին. Հարություն Մեսրոբյան (տեսանյութ)
19-րդ դարի վերջից Օսմանյան կայսրությունում սկսվեցին հայերի ջարդերը, եղավ ցեղասպանություն, 125-130 տարվա ընթացքում մենք կորցրինք մեր պատմական բնակեցման 95 տոկոսը, հիմա կորցնում ենք մնացած հինգ տոկոսը, Aysor.am-ի «Հարցեր կան» հաղորդմանն ասել է «Հայոց երկիր» ռազմավարական ծրագրի հիմնադիր-համակարգող, կառավարման փորձագետ Հարություն Մեսրոբյանը։
«2023 թվականին կորցրինք Արցախը, մնաց Հայաստանի Հանրապետությունը, այսինքն՝ հինգ տոկոսից քիչ, մեր կենսատարածքը վերջին 130 տարում շեշտակի սպառվում է, հիմա վերջնամասում ենք։ Որտե՞ղ ենք փրկվելու, գոյություն հաստատելու՝ Կիլիկիայու՞մ, Վանու՞մ։
Ցույց տվեք աշխարհագրական վայր, որտեղ անմահ հայերը կարողանալու են մնալ։ Մինչև 19-րդ դար մենք մեծ կենսատարածք ունեինք, վերջին 135 տարում 95 տոկոսից ավելին կորցրինք, այդ լավատեսները տարրական վերլուծական հաշվարկ չունե՞ն»,- նշել է նա։
Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում։