09/07/2024 15:05
Վլադիմիր Գասպարյան. «Քաղաքական հետապնդում չի եղել, մի քանի արկածախնդիրներ ղեկավարներին դուր գալու համար փորձել են մի քիչ ճարպիկություն անել»
Վճիռը երբ լինի մեր ձեռքին, կծանոթանանք, դրանից հետո կանենք պաշտոնական հայտարարություն բողոքարկելու վերաբերյալ, դատարանի բակում լրագրողներին ասաց ՀՀ նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանն՝ արձագանքելով հակառուպցիոն դատարանի կողմից իր նկատմամբ կիրառված դատական վճռին։
«Դատարանը նրա համար է, որ մեկին մեղավոր ճանաչի, մյուսին՝ ոչ։ Շնորհավորում եմ այդ կապակցությամբ»,-ասաց Գասպարյանը։
Հարցին, թե իր համար սպասելի էր դատարանի որոշումը, Վլադիմիր Գասպարյանը պատասխանեց.
«Ես միշտ ամեն ինչ սպասում եմ»։
Նա ասաց, թե այս ամենում քաղաքական հետապնդում չի տեսնում.
«Քաղաքական հետապնդում չի եղել, բայց մի քանի արկածախնդիրներ իրենց ղեկավարներին դուր գալու համար փորձել են մի քիչ ճարպիկություն անել»։