09/07/2024 14:40
ԵՄ-ին Վրաստանի անդամակցության գործընթացը կասեցվել է
Եվրամիությանը Վրաստանի անդամակցության գործընթացը կասեցվել է։ Ինչպես հաղորդում է ԱՊԱ-ն, այս մասին հայտարարել է Վրաստանում ԵՄ դեսպան Պավել Գերչինսկին Թբիլիսիում ԵՄ ընդլայնմանը նվիրված համաժողովի ժամանակ։
«Ցավով պետք է նշեմ, որ ԵՄ առաջնորդները համաձայնել են կասեցնել Վրաստանի ԵՄ անդամակցության գործընթացը։ Դա հստակ ասված է Եվրոպական խորհրդի զեկույցներում»,-ասել է Գերչինսկին։
Դեսպանը խոսել է պաշտպանության ոլորտում պետությանն աջակցելու համար նախատեսված 30 մլն եվրոն սառեցնելու ԵՄ որոշման մասին։
«Եվ սա միայն առաջին քայլն է, կլինեն նաև ուրիշ որոշումներ։ Մեր անմիջական օգնությունը Վրաստանի կառավարությանը կկրճատվի, և մենք կձգտենք այդ ուղղակի օգնությունը տեղափոխել քաղաքացիական հասարակության և ԶԼՄ-ների վրա: Այդ մասին հայտարարվել է Լյուքսեմբուրգում արտգործնախարարների հանդիպումից հետո», - ասել է Գերչինսկին։