09/07/2024 14:52
Խոսելու տեղ չունեմ. սա վճիռ չէր, որ կայացվեց. Լևոն Երանոսյան
Խոսելու տեղ չունեմ, դատական նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ ոստիկանության զորքերի նախկին հրամանատար, փոխոստիկանապետ Լևոն Երանոսյանը։
Նշենք, որ դատարանը քիչ առաջ ՀՀ նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանին և Լևոն Երանոսյանին մեղավոր ճանաչեց, սակայն ազատազրկումը չկիրառեց՝ հղում անելով 2018 թվականին արված համաներմանն ու վաղեմության ժամկետին։
Երանոսյանն ասաց, որ դատական ակտը բողոքարկելու են։ Նա նաև նշեց, որ իրեն մեղավոր չի ճանաչում. «Չեմ կարող ասել՝ դատավորի վրա ճնշում կար, թե՝ ոչ, հհամենայնդեպս, սա վճիռ չէր, որ կայացվեց»։
Հիշեցնենք, որ այս քրեական գործով կա 4 մեղադրյալ՝ Վլադիմիր Գասպարյանը, Լևոն Երանոսյանը, ոստիկանության ներքին աուդիտի վարչության նախկին պետ Վարդան Թունյանը, ոստիկանության զորքերի զորամասի նախկին հրամանատար Գուրգեն Գրիգորյանը։
Նրանց նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել ստորագրությունը՝ չհեռանալու մասին։
Հիշեցնենք, որ 2023 թ. հուլիսին ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեն հայտնեց, որ ՀՀ նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանն օրինականացրել (լվացել) է հանցավոր ճանապարհով ստացված ընդհանուր շուրջ 2 մլրդ դրամի գույք։