09/07/2024 18:40
Ապարանի «Գնթունիք» սուպերմարկետի մոտ տղամարդը սուր կտրող գործիքով վնшսել է ձախ ձեռքի երակները՝ փորձելով վերջ տшլ կյանքին
SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ հուլիսի 5-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Արագածոտնի մարզում։ Ժամը 04։55-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Ապարանի բաժին օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ «Գնթունիք» սուպերմարկետի մոտ ձախ ձեռքի բազուկի հատվածում երակները կտրած քաղաքացի կա։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, տեղում ոստիկաններն ու պարեկները պարզել են, որ նույն օրը ժամը 04։30-ի սահմաններում Արագածոտնի մարզի բնակիչ 48-ամյա Հ․ Հ․-ն Ապարան քաղաքի Բաղրամյան փողոցի թիվ 39 հասցեում գտնվող «Գնթունիք» սուպերմարկետի ավտոկայանատեղիում ալկոհոլի ազդեցության տակ սուր կտրող գործիքով վնասել է ձախ ձեռքի երակները՝ փորձելով վերջ տալ կյանքին:
Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում։