09/07/2024 11:43
Վայոց ձորում բանակի քեֆի մասնակիցների միջև երաժշտություն պատվիրելու հարցի շուրջ վիճաբանություն է տեղի ունեցել. տեղափոխվել են ռեստորանի բակ, ապա՝ մայրուղի
SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ հուլիսի 5-ին խուլիգանության դեպք է տեղի ունեցել Վայոց ձորի մարզում։
Ժամը 23։25-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Եղեգնաձորի բաժնում օպերատիվ տեղեկություներ են ստացվել, որ Վայոց Ձորի մարզի «Արփա Պառնասում» կռիվ է և կա շտապ օգնության անհրաժեշտություն։
Ոստիկանության Եղեգնաձորի բաժնի ծառայողները պարզել են, որ նույն օրը՝ ժամը 23։00-ի սահմաններում, Վայոց ձորի մարզի բնակիչ 18-ամյա Եսայի Մ․-ի բանակ զորակոչվելու կապակցությամբ «Արփա Պառնաս» ռեստորանային համալիրում կազմակերպված միջոցառման ժամանակ վերջինիս հոր՝ Վայոց ձորի մարզի բնակիչ 47-ամյա Սարո Մ․-ի, եղբոր՝ 29-ամյա Հովհաննես Մ․-ի, և Վայոց ձորի մարզի բնակիչ 20-ամյա Դավիթ Է․-ի միջև վերջինիս կողմից երաժշտություն պատվիրելու հարցի շուրջ սրահում վիճաբանություն է ծագել, որը տեղափոխվել է ռեստորանի բակ, այնուհետև՝ ռեստորանի սահմաններից դուրս՝ Երևան-Մեղրի միջպետական ճանապարհի եզրին, որի ժամանակ վերը նշված անձինք, ինչպես նաև դեռևս ինքնությունները չպարզված միջոցառման այլ մասնակիցներ, քաշքշել, բռունցքներով հարվածել են միմյանց, հնչեցրել են հայհոյանքներ և բացահայտ անհարգալից վերաբերմունք են ցուցաբերել միջոցառման մասնակիցների նկատմամբ, որը տևել է շուրջ 30 րոպե։
Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում։