10/07/2024 13:36
ԱՄՆ-ն Հայաստանի համար առանցքային գործընկեր է ժողովրդավարության ամրապնդման և թվային վերափոխման իրականացման գործում. Մխիթար Հայրապետյան
ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալությունը Հայաստանի համար առանցքային գործընկեր է ժողովրդավարության ամրապնդման ու Հայաստանի թվային վերափոխման օրակարգի իրականացման գործում, ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության ղեկավար Սամանթա Փաուերի հետ համատեղ հայտարարության ժամանակ ասաց Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Մխիթար Հայրապետյանը՝
Նրա խոսքով՝ թվային վերափոխման այս ճանապարհին ՀՀ կառավարությունը խորապես կարևորում է ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության ներդրումը:
«Ծառայությունների օպտիմալացման ու քաղաքացիակենտրոն դարձնելու նպատակով մենք սկսել ենք կիրառել տարբեր արդի մեթոդաբանություններ և վերջինիս գործիքակազմերով ներկայում բարելավում ենք «ապրանքների ներմուծման» և «բիզնեսի գրանցման ու իրավունքների պաշտպանության» և այլ ընթացակարգեր: Արդյունքում՝ մենք կունենանք ամբողջությամբ թվայնացված ծառայություններ, որոնք հասանելի կլինեն քաղաքացիների համար ծառայությունների մատուցման ազգային հարթակում»,- նշեց Հայրապետյանը։
Նախարարը շնորհակալություն հայտնեց Միացյալ Նահանգներին կիբեռանվտանգության ոլորտում Հայաստանի կարողությունների ամրապնդման գործում շարունակական աջակցության համար: