Ո՞ւմ է պետք Հայաստանի ընդդիմությունը. Արմեն Աշոտյան

10/07/2024 10:12

Ո՞ւմ է պետք Հայաստանի ընդդիմությունը. Արմեն Աշոտյան


Տարբեր երկրներում ընդդիմությունը, որպես կանոն, ունենում է նաև արտաքին քաղաքական արժևորում՝ ելնելով սպեցիֆիկ իրավիճակից:
 
Եվրոպական երկրներում, ավելի քիչ՝ ԱՄՆ-ում, ընդդիմությունը երկար տարիներ ասոցացվում էր Սովետական Միության հետ՝ որպես սոցիալիստական կամ կոմունիստական գաղափարախոսության կրող:
 
Սառը պատերազմի ավարտից հետո արևմտյան երկրներում ընդդիմությունը կորցրել էր արտաքին քաղաքական նշանակությունը, որովհետև գործող գրեթե բոլոր հիմնական ուժերը գլոբալ առումով միևնույն դոկտրինալ հենքի վրա էին:
 
ԵՄ-ում և մասամբ՝ ԱՄՆ-ում, իրավիճակը փոխվեց ծայրահեղ աջ կամ ծայրահեղ ձախ ուժերի ազդեցությունների մեծացմամբ, որոնց դիրքորոշումները միջազգային հարցերում սկսեցին տարբերվել մեյն-սթրիմից, և առաջացավ գայթակղություն՝ պիտակավորել այս կամ այն ուժին կամ գործչին՝ որպես «Պուտինի մարդ», «Չինաստանի լոբբիստ» և այլն: Իսկ այն երկրներում, որտեղ նոր ուժերը հասել են իշխանության, ինչպես, օրինակ, Հունգարիայում, ընդդիմությունը սկսեց դիտարկվել՝ որպես «սորոսական», «բրյուսելյան»կամ «վաշինգտոնյան»:
 
Հետխորհրդային տարածքում և Բալկաններում իշխանություն-ընդդիմություն հակամարտող զույգերից այս կամ այն արտաքին քաղաքական վեկտոր թողնում էր և առ այսօր, որպես կանոն, թողնում է իր ազդեցությունը: Օրինակ, Սերբիայի նախագահ Վուչիչին, որի կուսակցությունը, ի դեպ, ԵԺԿ անդամ է, հակադրվում են առավել արևմտամետ ուժեր: Ռուսաստանի «ոչ համակարգային» ընդդիմությունն ամբողջությամբ Արևմուտքի հովանու ներքո է:
 
Արևմուտքն անթաքույց սատարում է նաև Բելառուսի ընդդիմությանը, ուկրաինական ընդդիմությունը նույնպես ամբողջությամբ արևմտամետ է: Ռուսաստանն իր հերթին՝ այս կամ այն կերպ ասոցացվում է Մոլդովայի մի շարք ընդդիմադիր շրջանակների հետ:
Հաշվի առնելով Հարավային Կովկասի դերակատարումը, փորձենք հասկանալ՝ ինչպիսի գեոպոլիտիկ «հրապուրանք» ունեն ընդդիմությունները մեր տարածաշրջանի երկրներում:
 
1. Թուրքիա
 
Հիշո՞ւմ եք, թե ինչ աժիոտաժ էր համաշխարհային մամուլում Թուրքիայի նախագահական ընտրությունների հետ կապված, որոնցում գործող Էրդողանին հակադրվում էր էլ ավելի ատլանտյան համբավ ունեցող թեկնածուն: Վստահ եմ, շատ-շատերն արդեն մոռացել են նրա անունը՝ Քըլըչդարօղլու:
 
Այս օրինակը դասական է. Արևմուտքը ճնշում գործադրեց Էրդողանի վրա, հասցրեց գագաթնակետին, կորզեց Էրդողանից խոստումներ և զիջումներ և «բարեհաջող բրախեց» արևմտյան թեկնածուին:
 
2. Վրաստան
 
2003 թվականից եվրոպական ուղղությունը նախընտրած մեր հարևան պետության ներսում Սահակաշվիլու օրոք Մոսկվան փորձեց ձևավորել սեփական ազդեցությունն ընդդիմության վրա (հիշո՞ւմ եք ՌԴ նախագահի հանդիպումը Նինո Բուրջանաձեի հետ), սակայն չհաջողեց:
 
Երբ Վրաստանում իշխանության եկավ առավել հավասարակշռված և չափավոր քաղաքական ուժ, վրացական ընդդիմության գեոպոլիտիկ սպեցիֆիկան փոխվեց, և վրաց այսօրվա ընդդիմությունն ամբողջությամբ վայելում է արդեն հենց Արևմուտքի անթաքույց աջակցությունը՝ քաղաքականից մինչև քարոզչական:
 
3. Իրան
 
Հաշվի առնելով այս պետության սպեցիֆիկան՝ երկրի ներսում բացահայտ արևմտամետ քաղաքական ուժեր չեն գործում, թեպետ տարաբնույթ ծայրահեղականներին (քրդական, բելուջական, արաբական, թյուրքական) հաճախ ասոցացնում են հենց Արևմուտքի որոշ շրջանակների հետ:
 
Դրա փոխարեն՝հակաիսլամական իրանական վտարանդի կառույցներն ունեն արևմտյան աջակցություն:
 
4. Ադրբեջան
 
Այստեղ բռնապետական ռեժիմը հաջողությամբ ճնշում է ընդդիմության երկու թևերին՝ իսլամական և ազատական: Իսլամական ընդդիմությանն Ալիևն Արևմուտքում ներկայացնում է՝ որպես իրանամետ, ինչը գրեթե քարտ-բլանշ է նրանց ջախջախելու համար:
Ինչ վերաբերում է «լիբերալ» ընդդիմությանը, ապա մոտ 250 քաղբանտարկյալների գոյությունն ադրբեջանական բանտերում, ազատ մամուլի բացահայտ ճնշումը, հակաժողովրդավարական ընտրությունները, տոտալ կոռուպցիան թեպետ մշտապես ֆորմալացվում են տարաբնույթ միջազգային զեկույցներում և բանաձևերում, սակայն ռեալ քաղաքական ազդեցություն չունեն Արևմուտքի կողմից Ալիևի հետ կառուցվող հարաբերություններում: Կարճ ասած, Ալիևի հետ գլոբալ լեզու են գտել, իսկ ընդդիմությանը բաժին են հանել զեկուցային թուլափայ: Ալիևի հետ հարաբերությունների ներկայիս մակարդակն ամբողջությամբ բավարարում է նաև պաշտոնական Մոսկվային, ով այլ քաղաքական շրջանակների հետ աշխատելու կարիք չի էլ տեսնում:
 
5. Եկանք-հասանք Հայաստանին
 
Հայաստանի Երկրորդ և հատկապես Երրորդ նախագահների օրոք սրվող գեոպոլիտիկ զարգացումներին զուգընթաց՝ մեր երկրում գործում էին թե՛ հյուսիսամետ, թե՛ արևմտամետ համբավ ունեցող ընդդիմություններ, որոնց ֆոնին իշխանությունը վարում էր պետական շահերից բխող ցենտրիստական, հավասարակշռված քաղաքականություն:
2018թ.-ի նիկոլական կործանարար ավանտյուրան երկու բևեռների համար էլ դիտարկվեց՝ որպես «հնարավորությունների պատուհան», ինչը հանգեցրեց Սերժ Սարգսյանի հրաժարականին (հիշո՞ւմ եք Երրորդ նախագահի խոսքերը՝ «Ես պարտվել եմ շատ ավելի հզոր ուժերի…»):
 
2020թ.-ից հետո Հայաստանում ստեղծվել է զավեշտալի իրավիճակ: Նիկոլից էլ ավելի «արևմտամետ» շրջանակները հիմնականում ինկորպորացված են այսօրվա ռեժիմի մեջ՝ բոլոր մակարդակներում՝ ԱԽՔ, ՔՊ խմբակցության մի մասը, որոշ մեդիաներ և ՀԿ-ներ: Նրանք ոչ թե ընդդիմություն են Նիկոլին, այլ նրա հսկիչները՝ ներսից:
 
Ինչ վերաբերում է տիտղոսային ընդդիմությանը, ինչպես նաև բոլոր ընդդիմադիր շարժումներին, ապա մի կողմից՝ իշխանությունները համառորեն պիտակավորում են նրանց՝ որպես «պրոռուսական», մյուս կողմից՝ մեր ընդդիմությունը չի ունեցել և չունի որևէ արտաքին սատարում որևէ ուժի կենտրոնից, այդ թվում՝ Կրեմլից:
 
Փաստացի Հայաստանի ընդդիմության քաղաքական օրակարգը, որը խարսխված է սեփական ազգի շահերի վրա, չի համընկնում և ոչ մի արտաքին բևեռի ծրագրերի հետ:
 
Ավելին, Փաշինյանի վարած քաղաքականությունը շարունակում է ձեռնտու մնալ բոլորին՝ անկախ պարբերական էմոցիոնալ պոռթկումներից և գեոպոլիտիկ լիրիկայից:
 
Արևմուտքն ինդուլգենցիա է տվել Նիկոլին ներքաղաքական ճնշումների և վակխանալիայի համար, իսկ Մոսկվային այս գործոնն այս փուլում չի հետաքրքրում: Գլոբալ խաղացողները հանգիստ խաղում են թե՛ Ադրբեջանի, թե՛ Հայաստանի գործող ռեժիմների հետ: Արևմուտքը կարթնանա միայն, եթե Նիկոլը գցի նրանց, իսկ Մոսկվան՝ երբ Նիկոլն ուղիղ սպառնալիքներ առաջացնի Ռուսաստանի անվտանգությանը:
 
Հայաստանի ներկայիս ընդդիմությունը պետք է միայն հայ ժողովրդին:
 
Հայաստանի կործանումը կանխելու հարցում հայ ժողովուրդը չունի դաշնակիցներ՝ գուցե նախևառաջ այն պատճառով, որ լիովին չի գիտակցում իր կործանումը…
 
Արմեն Աշոտյան
 
ՀՀԿ փոխնախագահ
«Նուբարաշեն» ՔԿՀ

 


Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

Այսօր, 13:36 Հայաստանից սիգի ձկնկիթի արտահանումը կարգելվի 6 ամիս ժամկետով Այսօր, 13:34 9 միլիոն 338 հազար դրամ կադաստրային արժեքով հողամասը, որը գտնվում է Աղավնաձորում, ամրացվեց Պետգույքի կառավարման կոմիտեին Այսօր, 13:26 Խնդրում եմ պարզեք՝ վարչապետի տիկինը կամ, իր ասելով՝ զուգընկերը, մինչև 2018թ.-ը միայնակ մայրության թոշակ ստացե՞լ է, թե՞ ոչ. Սրբազան (Տեսանյութ) Այսօր, 13:10 Արտահերթ ընտրություն, հերթական ընտրություն․ մեզ դրանք բացարձակ հետաքրքիր չեն. Սրբազան Այսօր, 13:05 Յուրաքանչյուր հեռարձակող ինքն է որոշում, թե երբ ու ինչ հերթականությամբ հեռարձակի ուղերձները. Հ1-ի պարզաբանումը՝ Կաթողիկոսի ամանորյա ուղերձի վերաբերյալ Այսօր, 13:00 Ամանորին մարզերում և Երևանում ձյուն չի գա Այսօր, 12:52 Հայաստանում ներդված գործիքը կարճ ժամանակահատվածում ապահովել է ապօրինի ձեռք բերված գույքերի վերադարձը դեպի ՀՀ. Գալյան (Տեսանյութ) Այսօր, 12:37 Դդմաշենի գազալցակայանում ավտոմեքենա է պայթել Այսօր, 12:27 ԱԺ նախագահի մայրը հայհոյում և թքում է, քաղաքապետի հայրը՝ տգեղ խոսում, պատկերացրեք՝ իրենց ընտանիքներում ինչ խոսակցություններ են լինում. Սրբազան (Տեսանյութ) Այսօր, 12:20 Եղիշե Մելիքյանը՝ Հայաստանի 2024 թվականի լավագույն մարզիչ Այսօր, 12:11 Հենրիխ Մխիթարյանը՝ Հայաստանի 2024 թվականի լավագույն ֆուտբոլիստ Այսօր, 12:10 Այն ժամանակ, երբ կհայտարարենք հրապարակներ դուրս գալու մասին, ուրեմն ամեն ինչ վերջացած պետք է լինի. Սրբազան () Այսօր, 12:02 2024-ն աճի ու զարգացման տարի էր. նախկինում գերարագ աճից հետո վերադառնում ենք տնտեսական աճի նորմալ մակարդակին. ԿԲ նախագահ Այսօր, 11:58 2025-ին, ըստ աստվածաշնչյան պատումի, լրանում է 7 տարվա երաշտի շրջանը, և սկսելու է առատության ու լիության շրջանը. Սրբազանն ամփոփեց տարին (Տեսանյութ) Այսօր, 11:48 Մայրը ոստիկանությանը հայտնել է, որ 17-ամյա Դ․ Ս․-ն իր 13-ամյա դստեր հետ սեռական հարաբերություն է ունեցել Այսօր, 11:31 Սրբուհի Գալյանն ընդունել է ՀՀ-ում Իրանի դեսպան Մեհդի Սոբհանիին Այսօր, 11:25 Եվրոպան պետք է պատժվի բոլոր հասանելի միջոցներով. Մեդվեդև Այսօր, 11:14 Գլխավոր դատախազության վարչական շենքում կգործի ԵՊՀ կառուցվածքային ստորաբաժանումը՝ Իրավաբանական լաբորատորիան Այսօր, 11:12 LIVE. Բագրատ Սրբազանի տարեվերջյան ասուլիսը Այսօր, 11:04 Ռուսաստանի մի շարք օդանավակայանների աշխատանքը դադարեցվել է Այսօր, 10:55 Խեղկատակին լուրջ չեն վերաբերվում, հակառակ դեպքում այնպես կպատժեին, որ կերազեինք Սիրիա լինել. Դանիելյան Այսօր, 10:48 ՊՆ-ն մրցույթ է հայտարարում Այսօր, 10:47 Այսօր կեսօրից հետո սպասվում է ձյուն, լեռնային մարզերում՝ բուք, Երևանում՝ թաց ձյուն և ձնախառն անձրև Այսօր, 10:42 Իշխանությունը վախենում է Ամանորին Հ1-ի եթերում հնչեն Արցախ, Արցախի Հանրապետություն արտահայտությունները. Գեղամ Մանուկյան Այսօր, 10:29 «Բաքվի բանտում է սկզբունքների, քաղաքական դիրքորոշման և գաղափարական նվիրվածության պատճառով». այսօր Դավիթ Իշխանյանի ծննդյան օրն է Այսօր, 10:21 Օրենքի խախտմամբ օտարված հողամասը վերադարձվել է պետությանը. շուրջ 730 միլիոն դրամ արժողությամբ հողամասի նկատմամբ գրանցվել է ՀՀ սեփականության իրավունքը Այսօր, 10:14 Եթե մեր երկրում էթիկական հավասարակշռություններ չլինեն, դա էական արտաքին և ներքին ռիսկեր է գեներացնելու․ Նիկոլ Փաշինյան Այսօր, 09:56 Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է Այսօր, 09:24 Ես պատահականություն կհամարեի, եթե լսած չլինեի՝ ինչպես էր Ավինյանը լրատվամիջոցներին «աղբանոց» անվանում, իրեն քննադատողներին համեմատում ճանճերի հետ․ Մարությանը՝ քաղաքապետի հոր ձևակերպումների մասին Այսօր, 09:05 Դժվար էլ որեւէ բան օգնի․ Աննա Հակոբյան Այսօր, 09:02 «Հրապարակ». Սյունիքի մարզպետի և Կապանի քաղաքապետի լարված հարաբերությունները նյարդայնացնում են նաև մարզպետարանի աշխատողներին Այսօր, 09:00 «Ժողովուրդ». Ճանճերին ու պաշտոնյաներին սատկացնում են նույն գործիքով՝ թերթով Այսօր, 08:59 «Հրապարակ». Ինչու է Աննա Հակոբյանը հետաձգել ԶԼՄ ներկայացուցիչների հետ հանդիպումը Այսօր, 08:57 «Ժողովուրդ». Փաշինյանը շարունակում է քինախնդրորեն պայքարել ընդդեմ Հայոց եկեղեցու Այսօր, 08:53 «Հրապարակ». ՔՊ-ում շունչները պահած սպասում են, թե ում «դատաստանն» է տեսնելու Փաշինյանը Այսօր, 08:51 «Ժողովուրդ». Ալեն Սիմոնյանի հաստատած կարգը խոչընդոտում է լրագրողների աշխատանքը Այսօր, 08:49 «Հրապարակ». Ինչո՞ւմ է մեղադրվում Ջրային կոմիտեի ղեկավար, Աբովյանի նախկին քաղաքապետ Վահագն Գևորգյանը 26/12/2024 22:14 ՆԳ նախարարը մասնակցել է Մարի Իզմիրլյանի անվան մանկատան սաների Ամանորի միջոցառմանը 26/12/2024 21:40 Հայաստանի և Ճապոնիայի միջև եկամուտների կրկնակի հարկումը բացառող կոնվենցիա է ստորագրվել 26/12/2024 21:08 Հայրս բավական տգեղ պատասխաններ է հնչեցրել, ներողություն եմ խնդրում. Տիգրան Ավինյան 26/12/2024 20:42 Մայր Աթոռը ճիշտ է որոշել, որ նպատակահարմար չի գտել Ամենայն Հայոց Կաթողիկոսի ուղերձի հեռարձակումը Հանրային հեռուստաընկերությամբ. Թաթոյան 26/12/2024 20:24 Առցանց խաղերի հետ կապված խանգարումը ներառվել է որպես նոր ախտորոշում հիվանդությունների նոր միջազգային դասակարգման 11-րդ վերանայման մեջ 26/12/2024 19:57 Քաղաքաշինության կոմիտեի նախագահ Եղիազար Վարդանյանն այցելել է ավարտական փուլում գտնվող ծրագրերի շինարարական հրապարակներ 26/12/2024 19:33 ««Կարմիր գծերը» 500 հազար պետք է սարքեն, որ ամեն համբալ գեղի «Opel»-ով չկանգնի»․ Տիգրան Ավինյանի հայր 26/12/2024 19:26 Անահիտ Մանասյանը Գյումրիում հանդիպել է հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների հետ. քննարկել մարզում ՄԻՊ տարբեր ոլորտներում առկա խնդիրները 26/12/2024 19:06 Հայկական պատվիրակության՝ ԵԱՏՄ հաջորդ նիստին տեսակապի միջոցով մասնակցության մասին որոշումը քննարկման ենթակա չէ. Փաշինյան 26/12/2024 18:57 ՄԻՊ ռազմավարությունից բխող 2023-2025թթ. գործողությունների ծրագիրը քննարկվել է համակարգող խորհրդի նիստում 26/12/2024 18:49 Վաղարշապատի համայնքային ոստիկանները թմրանյութ պահելու դեպք են բացահայտել 26/12/2024 18:28 Եփրեմ Ալեքսանյանը նշանակվել է ՀՀ ՊՆ թիկունքային ապահովման վարչության պետ 26/12/2024 18:17 Գյումրիում կեղծ օղիներ պատրաստելու և իրացնելու դեպքեր են բացահայտվել 26/12/2024 17:46 Դուք ոչ միայն սափրվել եք, այլ նաև մի փոքր վատառողջ եք. Լարված զրույց՝ Փաշինյանի և Լուկաշենկոյի միջև 26/12/2024 17:42 130 000 դրամի աջակցություն՝ սահմանամերձ Ջաղացաձոր համայնքում 24 ամենախոցելի տնային տնտեսություններին. ԿԽՄԿ 26/12/2024 17:34 Ֆիքսված ինտերնետ, հեռուստաալիքներ, բջջային կապ, հավելվածներ՝ «RED»փաթեթում 26/12/2024 17:04 Ինչ փոփոխություններ են սպասվում եկամտային հարկի վերադարձի դեպքում 26/12/2024 16:54 Սրբուհի Գալյանը կարևորել է ՀՀ արդարադատության համակարգում իրականացվող բարեփոխումներին ուղղված ԱՄՆ-ի հետևողական աջակցությունը 26/12/2024 16:46 Տոնական օրերին մի՛ չարաշահեք աղը. Առողջապահության նախարարություն 26/12/2024 16:35 Մայր Աթոռը նպատակահարմար չի նկատում Հանրայինի եթերով Ամենայն Հայոց Հայրապետի ուղերձի հեռարձակումը. հայտարարություն 26/12/2024 16:32 Ապապետական վիճակ՝ Երևանի սրտում. Փաշինյանի նախկին օգնական 26/12/2024 16:17 Եթե խոսում ենք «արկածախնդրությունից», հասկանանք՝ ե՞րբ սկսվեց այն, ո՞ւմ օրոք, ԼՂԻՄ-ից դուրս յոթ, վեց կամ հինգ շրջանների համար թափված արյունը ո՞ւմ ձեռքերին է. ՔՊ-ական պատգամավոր 26/12/2024 16:01 Մտնում ենք ամենակարևոր և վճռորոշ փուլերից մեկը. Անդրեասյանը մասնակցել է ԿԶՆԱԿ-ի տարեկան համաժողովին 26/12/2024 15:55 Երթևեկության կազմակերպման փոփոխություններ՝ Երևանում և մարզերում 26/12/2024 15:51 Ստեփան Խաչատրյանը կազատվի քաղաքաշինության կոմիտեի նախագահի տեղակալի պաշտոնից 26/12/2024 15:36 Ֆրանսիան մի քանի անգամ դիմել է ՌԴ-ին՝ առանց Կիևի մասնակցության երկխոսություն հաստատելու առաջարկով. Լավրով 26/12/2024 15:27 Նիկոլ Փաշինյանը միացել է ԵԱՏՄ նիստին տեսակապով և ներկայացրել ԵԱՏՄ-ում Հայաստանի նախագահության արդյունքները 26/12/2024 15:21 Ղազախստանում ադրբեջանական ինքնաթիռի ենթադրյալ գնդակոծման մասին լուրերն անվանել են «շահարկում» 26/12/2024 15:09 Թուրքիան պաշտոնապես վիճարկում է «Ադրբեջանի հաղթանակի մենաշնորհը» 44-օրյայում. «Գեղարդ» հիմնադրամ 26/12/2024 15:01 Նիկոլը, Իլհամը, Հիտլերը, «Մեծ սուտը» և Ադրբեջանի հերթական հրամանը. Արթուր Խաչատրյան 26/12/2024 14:53 Անահիտ Մանասյանն աշխատանքային այցով Շիրակում է 26/12/2024 14:33 Հիսուսի արձանի լուսանկարը՝ ռուսական լրատվամիջոցների լավագույնների շարքում (Տեսանյութ) 26/12/2024 14:29 Ժամանակավորապես կդադարեցվի Հայաստան բնական գազի մատակարարումը 26/12/2024 14:21 Այսօր Ս. Պետրոս և Ս. Պողոս առաքյալների հիշատակության օրն է 26/12/2024 14:05 Նարեկ Մկրտչյանն այցելել է Լոռու մարզի երեխայի և ընտանիքի աջակցության կենտրոն 26/12/2024 14:00 Նիկոլ Փաշինյանը հեռավար նախագահելու է ԵԱՏՄ նիստը. Խոսնակ 26/12/2024 13:38 Պետությունը փրկելու համար անհրաժեշտ է ազատվել «ամբոխամիտ ու ամբոխավար» տարրերից․ Անանյան 26/12/2024 13:29 Ավարտեցի ամանորյա ուղերձս․ Սիմոնյանը կրկնօրինակում է Փաշինյանին 26/12/2024 13:26 Փաշինյանը ԵԱՏՄ նիստին կմասնակցի տեսակապի միջոցով 26/12/2024 13:22 Տարին ավարտում ենք բացառիկ լավ լուրով. Սիմիդյան 26/12/2024 13:14 Ո՞րն է զիջումների սահմանը, ո՞ր պահին Փաշինյանը կասի՝ լավ սրանից հետո ես էլ չեմ կարող, սա իմ կարմիր գիծն է. Մամիջանյան (Տեսանյութ) 26/12/2024 13:04 Տեր-Պետրոսյանի պահանջը Փաշինյանը չի կատարելու, նա այսօր «գրանդիոզ» արկածախնդրության պատանդ է. Սուրենյանց 26/12/2024 12:54 Էրդողանի՝ Փաշինյանին այդ գիրքը նվիրելը նույնն է, թե բռնաբարողը զոհին «Կամասուտրա» նվիրի. Մամիջանյան (Տեսանյութ) 26/12/2024 12:36 1 զոհ, 2 վիրավոր․ Աջափնյակում բախվել են «KamAZ»-ն ու «ՎԱԶ 2106»-ը 26/12/2024 12:29 Ձերբակալվել է Ջրային կոմիտեի նախկին նախագահ Վահագն Գևորգյանը 26/12/2024 12:16 «Վերին Լարս» անցակետի մոտ շուրջ 660 հայկական բեռնատար է կուտակված 26/12/2024 12:07 ԵԱՏՄ բարձրագույն խորհրդի նիստին կմասնակցի Մհեր Գրիգորյանը 26/12/2024 11:53 Սովորենք մեր արդեն սովորածը, հասկանանք մեր արդեն կարդացածը, եթե չենք սովորել, սովորենք, եթե չենք կարդացել, կարդանք․ Աննա Հակոբյանը կրկին կրթվելու կոչ է արել 26/12/2024 11:35 Արա Մկրտչյանը նշանակվել է Հայաստանում Հորդանանի պատվավոր հյուպատոս 26/12/2024 11:17 ՀԾԿ հանձնաժողովը համաձայնություն է տվել «Գազպրոմ Արմենիա» ընկերության ներդրումային ծրագրին 26/12/2024 11:11 Հերթական թեստի պատասխանին սպասելիս. Փաշինյանը նոր տեսանյութ է հրապարակել 26/12/2024 11:03 Երկու տասնյակ մոպեդի ու մեքենայի անհետացման գործով քրեական վարույթ է նախաձեռնվել 26/12/2024 10:45 Կաշառք առաջարկած տղամարդիկ ներկայացվել են Հակակոռուպցիոն կոմիտե 26/12/2024 10:41 Արմավիրի մարզում 42-ամյա տղամարդը փորձել է ցած նետվել կամրջից, հաջողվել է փրկել նրա կյանքը 26/12/2024 10:38 Շվեդ պատգամավորը դրական է գնահատում «Խաղաղության խաչմերուկը» և այդ ուղղությամբ Երևանի ջանքերը 26/12/2024 10:34 Ադրբեջանում սուգ է հայտարարվել 26/12/2024 10:24 Ինչո՞ւ Նիկոլն արհեստականորեն սկսեց բանավեճի թեման, պատրաստվում է ՀՀ-ն տանել նոր փորձության. Վահե Հովհաննիսյան 26/12/2024 10:03 Դեկտեմբերի 31-ին մետրոպոլիտենը կաշխատի 07:00-ից մինչև 02:00-ն 26/12/2024 09:53 Էլեկտրաէներգիայի անջատումներ՝ Երևանում և մարզերում 26/12/2024 09:51 Օրենքի խախտմամբ օտարված հողամասը կվերադարձվի Ջրաշեն համայնքին. դատարանը բավարարել է Գլխավոր դատախազության հայցը 26/12/2024 09:31 ՀՀ տարածքում կա փակ ավտոճանապարհ 26/12/2024 09:26 «Ժողովուրդ». Գյումրիում ՔՊ-ի թեկնածուները շարունակում են իրար հետ հաշիվներ պարզել 26/12/2024 09:25 «Փաստ». Իշխանությունը պահպանելու համար ոչ ադեկվատ դիսկուրսը որքան է շարունակելու Փաշինյանը

Տվյալ բաժնի վերջին նյութերը