![«Հրապարակ». Պետական ռեսուրսների վատնում` փիառ նպատակներով](https://www.aysor.am/news_images/768/2302408_1/photo_2024_07_09_12_02_07.thumb.jpg)
10/07/2024 09:32
«Հրապարակ». Պետական ռեսուրսների վատնում` փիառ նպատակներով
«Հրապարակ» թերթը գրում է.
«Հակակոռուպցիոն քրեական դատարանում երեկ հրապարակվեց նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի, նրա տեղակալ Լևոն Երանոսյանի և մյուսների դատավճիռը։ 2018-ին հարուցված գործի դատաքննությունը սկսվել էր 2020-ին և ավարտվեց ոչնչով: Դատարանը Երանոսյանին մեղավոր ճանաչեց և պատիժ նշանակեց 5 տարի ազատազրկում, սակայն հոդվածների մի մասը համաներման տակ ընկավ, մյուսներով վաղեմության ժամկետն էր ավարտվել, ուստի պատիժ չի կրելու։
Վլադիմիր Գասպարյանը դատապարտվեց 6 տարվա ազատազրկման։ Նրա պատիժը ևս չի կիրառվի, քանի որ դարձյալ՝ մի մասով համաներում կիրառվեց, մյուս մասով՝ վաղեմություն: Սա կոչվում է պետական ռեսուրսների վատնում` փիառ նպատակներով»։
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում