10/07/2024 17:30
Պարեկները ձիու կողմից վնшսված 7-ամյա աղջկան շտապ հասցրել են Գյումրիի Ավստրիական մանկական ԲԿ
Այսօր՝ հուլիսի 10-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Շիրակի մարզում: Ժամը 15:10-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության Պարեկային ծառայության Շիրակի մարզի գումարտակի 1-ին վաշտի 3-րդ դասակի պարեկներ Կարեն Վահրադյանն ու Գևորգ Փանոյանը Պարեկային ծառայության ավտոմեքենայով Գյումրիի Ավստրիական մանկական բժշկական կենտրոն են տեղափոխել մի երեխայի:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, պարեկները Գյումրի քաղաքի Վարդանանց հրապարակում ծառայություն կատարելիս են եղել, երբ նկատել են, որ մի երեխա լաց է լինում:
Նրանք, մոտենալով նշված վայր, տեղում պարզել են, որ Վարդանանց հրապարակում գտնվող ձին երեխայի աջ թևը կծել է:
Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում։