11/07/2024 10:15
Հայաստանի ու Ադրբեջանի ղեկավարների աշխատակազմերի միջև կապը շարունակում է գործել
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի աշխատակազմերի միջև կապը շարունակում է գործել. Radar Armenia-ի հարցմանն ի պատասխան հայտնել են կառավարությունից։
Հարցին՝ Ադրբեջանի նախագահի աշխատակազմի հետ կա՞ն ընթացիկ կոնտակտներ, շփումներ կամ քննարկումներ՝ համատեղ նոր համաձայնություն ձեռք բերելու ուղղությամբ, գերատեսչությունից պարզաբանել են. «Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի աշխատակազմերի միջև կապը շարունակում է գործել։ Ընթացակարգ և պարբերականություն հստակեցված չէ․ այն տեղի է ունենում` ըստ անհրաժեշտության»։
Հիշեցնենք՝ 2023թ. դեկտեմբերի 7-ին Հայաստանի վարչապետի աշխատակազմի և Ադրբեջանի նախագահի վարչակազմի բանակցությունների արդյունքում պայմանավորվածություն էր ձեռք բերվել երկու պետությունների միջև վստահության կառուցման ուղղությամբ շոշափելի քայլեր ձեռնարկելու մասին: Առաջնորդվելով մարդասիրության արժեքներով և որպես բարի կամքի դրսևորում՝ Ադրբեջանն ազատ արձակեց 32 հայ զինծառայողի: Հայաստանն իր հերթին, առաջնորդվելով մարդասիրության արժեքներով և որպես բարի կամքի դրսևորում՝ ազատեց 2 ադրբեջանցի զինծառայողի: