11/07/2024 09:33
«Ժողովուրդ». Մինչև ԿԿՀ անդամի ընտրության քվեարկությունը, երկու անդամները փակ հանդիպում կունենան ՔՊ խմբակցության հետ
«Ժողովուրդ» թերթը գրում է.
«Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի վարչության նախկին պետ Նարինե Ավետիսյանն արդեն երկրորդ անգամ է իր բախտը փորձում այս պաշտոնի համար. դեռ նախորդ տարի դեկտեմբերին նա կրկին առաջադրել էր իր թեկնածությունը՝ հանձնաժողովի արդեն նախկին նախագահ Հայկուհի Հարությունյանի հետ:
ՔՊ-ն, սակայն, տապալեց ԿԿՀ անդամի ընտրությունը՝ չմասնակցելով քվեարկությանը:
Մյուս թեկնածուն էլ Վաղարշ Աղաբեկյանն է, վերջինս արցախցի իրավաբան է, այժմ ՔԿ-ում է աշխատում, իսկ նախկինում «Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ-ի փորձագետներից է եղել, աշխատել է նաև Արցախի դատախազությունում:
«Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ ՔՊ խմբակցությունն այսօր՝ մինչև ԿԿՀ անդամի ընտրության քվեարկությունը, երկու անդամներին փակ հանդիպման է կանչել:
Ինչպես իշխանական մեր աղբյուրներն են փոխանցում՝ ՔՊ-ում դեռ չեն կողմնորոշվել ԿԿՀ անդամի թեկնածուների շուրջ, դեռ վերջնական որոշում չունեն՝ ում են ընտրելու:
Իշխանականները սպասում են այսօր սպասվող փակ հանդիպմանը, որպեսզի թեկնածուներին մի լավ հարցաքննելուց հետո՝ որոշում կայացնեն»։
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում