11/07/2024 20:51
Շիրակում որպես անհայտ որոնվող 18-ամյա աղջկա մшրմինը հայտնաբերվել է գյուղի ոռոգման համար նախատեսված ջրատարի բետոնե ավազանում
Այսօր՝ հուլիսի 11-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Շիրակի մարզում: Վաղ առավոտից ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության Շիրակի մարզային վարչության, Ամասիայի բաժնի քրեական հետախուզության և համայնքային ոստիկանության բաժանմունքների ծառայողները Ամասիայի տարածաշրջանի գյուղերից մեկի բնակչության մեծ մասի հետ որոնողական աշպատանքներ են կատարել, որպեսզի հայտնաբերեն որոնվող, Շիրակի մարզի բնակիչ 18-ամյա Գրետա Զ.-ին:
Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, որոնողական աշխատանքները մի քանի ժամ կատարելուց հետո նրա մարմինը հայտնաբերվել է նշված գյուղի ոռոգման ջրատարի համար նախատեսված բետոնե ավազանում:
Դեպքի փաստով Ամասիայի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ:
Քննիչի որոշմամբ նշանակվել է դիակի դատաբժշկական փորձաքննություն:
Շիրակում որպես անհայտ որոնվող 18-ամյա աղջկա մшրմինը հայտնաբերվել է գյուղի ոռոգման համար նախատեսված ջրատարի բետոնե ավազանում։