12/07/2024 13:02
ՌԴ-ի հետ հարաբերություններում կան հարցեր, որոնց պատասխանները ակնկալում ենք. Արշակյան
Ես Հայաստան-Չնաստան միջխորհրդարանական պատվիրակության ղեկավարն եմ և Չինաստան իմ այցը եղել է պաշտոնական, լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ փոխնախագահ Հակոբ Արշակյանը։
Արշակյանը նշեց, որ այցը շատ հագեցած է եղել, իսկ պայմանավորվածությունները՝ արդյունավետ։
Անդրադառնալով ՌԴ-ի հետ հարաբերություններին՝ ԱԺ փոխնախագահն ասաց, որ իր ռուս գործընկերների հետ շփումները, ճի՛շտ է, փոքր ինչ փոխվել են, բայց պահպանվել են որոշ առումներով.
«Քննարկումները բոլոր ուղղություններով բաց ու թափանցիկ են։ Բազմիցս հայտարարել ենք, որ ՌԴ-ի հետ հարաբերություններում կան հարցեր, որոնց պատասխանները ակնկալում ենք։ Սրանք հարցեր են, որոնք բաց քննարկվում են։ Դրանք կապված են ՀԱՊԿ-ի, Հայաստանի անվտանգային միջավայրի, ինչպես նաև նոյմեբերի 9-ի փաստաթղթի կետերի կատարման և չկատարման հետ»։