12/07/2024 13:05
Ո՞ր դեպքում Թուրքիայի հետ կկարողանանք բաց սահման ունենալ. պարզաբանում է ԱԺ փոխնախագահը
Մեր խոսակցությունն այնպիսին է, որ չպետք է լինեն նախապայմաններ, և հույս ունեմ, որ այդ պայմանավորվածությունը պահվում է, լրագրողների հետ զրույցում անդրադառնալով այն հարցին, թե ո՞ր դեպքում Թուրքիայի հետ կկարողանանք բաց սահման ունենալ՝ ասաց ԱԺ փոխնախագահ Հակոբ Արշակյանը։
Նա նշեց, որ սահմանների բացումը բխում է երկու երկրների և ժղովուրդների շահերից և հույս ունի, որ դա շուտափույթ տեղի կունենա։