12/07/2024 18:00
Ի՞նչ ենք մենք իբրև ազգ ուզում, ո՞րն է մեր նպատակը՝ բռնապետ Ալիևին ու Էրդողանին հնազանդորեն ենթարկվե՞լը. Կարեն Վրթանեսյան (տեսանյութ)
Այս իշխանությանը քննադատելու բազմաթիվ պատճառներ կան, որոնք, ցավոք, չեն քննարկվում, փոխարենը մեդիադաշտում կեղծ օրակարգերի պակաս չկա։ Արդյո՞ք մեդիադաշտում օրակարգային է մեկ ամիս առաջ տեղի ունեցած ջրհեղեղի հետևանքները, միայն հատուկենտ մարդիկ են խոսում, հասկանալի՞ է թե ինչ է կատարվում Լոռիում, ենթակառուցվածները վերականգնու՞մ են, «Օբյեկտիվ» հաղորդմանն ասել է «Քաղաքական հայ» ակումբի համահիմնադիր Կարեն Վրթանեսյանը։
«Քաղբանտարյալների հարցը նունպես շատ քիչ է քննարկվում, վերջին շարժումից քանի մարդ բանտում հայտնվեց, հասկանալի է՝ այդ մարդկանց հենց այնպես են պահում բանտում, չեզոքացնելու, գործընթացից կտրելու, մեկուսացնելու համար։
Եղե՞լ է վերլուծություն նախորդ բոլոր շարժումների տապալման պատճառների վերաբերյալ. չի եղել, չեն եղել համակարգված քննարկումներ, եղածը իրար ուղղված մեղադրանքներ են։ Մինչև հիմա նույնիսկ հստակեցված չէ հանրային գիտակցության մեջ՝ ինչ տեղի ունեցավ 2018 թվականին։
Կարևորագույն հարցն է՝ թե ի՞նչ ենք մենք իբրև ազգ ուզում, ո՞րն է մեր հավաքական նպատակը, ապագայի տեսլականը։ Նիկոլ Փաշինյանը ինչ-որ տեսլական տալիս է՝ գլուխը կախ, հնազանդորեն բռնապետ Ալիևին ու բռնապետ Էրդողանին ենթարկվող, հայ ռամիկի արգելոցի տեսլական է, ի՞նչ տեսլական է դրան հակադրում ընդդիմությունը, որովհետև երբ հստակ հարցեր ես տալիս, հստակ պատասխաններ չես լսում»,- նշել է նա:
Զրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում։