12/07/2024 10:45
Մենք մտահոգված ենք, որ ԵՄ առաքելությունը Երևանի հավանությամբ ոչ միայն ընդլայնվում է, այլև սպառնում է ժամանակավորից դառնալ մշտական. ՌԴ ԱԳՆ
Ռուսաստանը մտահոգված է Հայաստանում ԵՄ առաքելության գործունեության ընդլայնմամբ, իսկ դրան Կանադայի ներկայացուցիչների մասնակցությունը խոսում է Հարավային Կովկաս ՆԱՏՕ-ի սողացող ներթափանցման մասին, ՌԻԱ Նովոստիին հայտնել է ԱԳ փոխնախարար Միխայիլ Գալուզինը:
«Բացասական ենք գնահատում ԵՄ առաքելության գործունեությունը Հայաստանում, ինչի մասին բազմիցս խոսվել է», - ասել է նա:
Մոսկվան նաև մտահոգված է, որ առաքելությունը ոչ միայն ընդլայնվում է Երևանի հավանությամբ, այլև սպառնում է ժամանակավորից դառնալ մշտական, հավելել է փոխնախարարը։