12/07/2024 11:45
Ադրբեջանական դատարանում շարունակվում է հայազգի գերի Ռաշիդ Բեգլարյանի գործով դատավարությունը
Այսօր Ադրբեջանում մեկնարկել է հայազգի գերի Ռաշիդ Բեգլարյանի դատավարությունը, հայտնում է APA-ն։
Ադրբեջանի իրավապահ համակարգը հայազգի գերուն մի շարք կեղծ մեղադրանքներ է առաջադրել։
Հիշեցնենք` նախորդ տարի օգոստոսի 1-ին հայտնի դարձավ, որ ադրբեջանական սահմանապահները ձերբակալել են Արցախի Հանրապետության քաղաքացի 61-ամյա Ռաշիդ Բեգլարյանին, որը ոգելից խմիչքի ազդեցության տակ դուրս էր եկել գյուղից, մոլորվել ու հայտնվել Ադրբեջանի կողմից հսկվող տարածքում։