12/07/2024 18:21
Արարատում օձը խայթել է 66-ամյա կնոջը․ բժիշկները պայքարում են նրա կյանքի համար
Այսօր արտակարգ դեպք է տեղի ունեցել Արարատի մարզում։
Ժամը 15։05-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Արարատի մարզային վարչությունում և ոստիկանության Արտաշատի բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ «Արտաշատ» բժշկական կենտրոն ծայրահեղ ծանր ախտորոշմամբ քաղաքացի է տեղափոխվել, հաղորդում է Shamshyan.com-ը:
Տեղում պարզվել է, որ օպերատիվ տեղեկությունը հավաստի է և նշված հիվանդանոց տեղափոխվածը Արարատի մարզի Նարեկ գյուղի բնակիչ 66-ամյա Հայկուհի Ն․-ն է, ում իրենց գյուղի դաշտում օձը խայթել է և նա «սուր էկզոգեն թունավորում օձի խայթոցից» ախտորոշմամբ է տեղափոխվել հիվանդանոց։
Բժշիկները ոստիկաններին հայտնել են, որ բուժառուն գտնվում է ծայրահեղ ծանր վիճակում, վերակենդանացման բաժանմունքում և ի վիճակի չէ կատարվածի մասին բացատրություն տալու։
Դեպքի փաստով ոստիկանության Արտաշատի բաժնում փաստաթղթեր են ձևակերպում և հնարավոր է այն փոխանցվի ՀՀ Քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչություն։