15/07/2024 12:44
ՀՀ-ի և ԱՄՆ ՄԶԳ CNFA ընկերության միջև հուշագիր է ստորագրվել. 4 միլիոն դոլար կհատկացվի ԼՂ-ից տեղահանված անձանց կայուն բնակարանային լուծումներ տրամադրելու նպատակով
ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց բնակարանային ապահովման ծրագրի արդյունավետ կիրարկման, կառավարման անհրաժեշտ գործիքակազմի ներդնման և մարդկային կարողությունների զարգացման նպատակով հուշագիր է ստորագրվել Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության ու ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության «Տնտեսական հիմքեր՝ հանուն դիմակայուն Հայաստանի» ծրագիրն իրականացնող CNFA ընկերության միջև։