15/07/2024 20:02
Մամիկոն Ասլանյանը 10 միլիոն գրավի դիմաց ազատ կարձակվի
«2 տարի 7 ամիս անազատությունից հետո քաղբանտարկյալ Մամիկոն Ասլանյանի խափանման միջոցը փոխվել է. դատարանի որոշմամբ նա ազատ կարձակվի 10 մլն դրամ գրավով»,- հայտնում է պաշտպան Ռուբեն Մելիքյանը։
Հիշեցնենք, որ Վանաձորի նախկին համայնքապետ Մամիկոն Ասլանյանը մեղադրվում է պաշտոնավարման տարիներին կեղծ փաստաթղթեր կազմելու միջոցով Վանաձորի հողերն օտարելու համար։ Ըստ Ասլանյանի՝ իր դեմ հարուցված գործն ամբողջությամբ քաղաքականացված է։