15/07/2024 18:09
Բելգիայում և ԵՄ-ում ՀՀ դեսպանը հաջողություն է մաղթել Մարինա Կալյուրանդին
Բելգիայի Թագավորությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան, Եվրոպական Միությունում Հայաստանի Հանրապետության ներկայացուցչության ղեկավար Տիգրան Բալայանը կատարած աշխատանքի համար շնորհակալություն է հայտնել Եվրոպական խորհրդարանում Հարավային Կովկասի հետ հարաբերությունների պատվիրակության ղեկավար, պատգամավոր Մարինա Կալյուրանդին, ով ավարտում է իր պաշտոնավարումը։
Այս մասին դեսպան Բադալյանը նշել է X-ի իր միկրոբլոգում կատարած գրառման մեջ։
«Սիրելի′ Մարիա Կալյուրանդ, շնորհակալություն Ձեր նվիրվածության, վճռականության, ըմբռնման և ջանքերի համար», - գրել է Տիգրան Բալայանը՝ ԵԽ պատվիրակության ղեկավարին մաղթելով հաջողություն նոր նախաձեռնություններում։