15/07/2024 13:53
Հայաստանից Վերին Լարսի ուղղությամբ 500 բեռնատար կա. կցորդը հայտնել է՝ ինչ վիճակ է Լարսում
Վրաստանից Ռուսաստան և հակառակ ուղղությամբ Վերին Լարսի անցակետ տանող ճանապարհին հերթեր չկան, իսկ անցակետն աշխատում է բնականոն ռեժիմով: Այս մասին Sputnik Արմենիային հայտնել է ՌԴ-ում ՀՀ դեսպանության մաքսային կցորդ Վահան Հակոբյանը։
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ շուրջ 2 հազար բեռնատար սպասում են ռուս-վրացական սահմանին։
«Հայաստանից Վերին Լարսի ուղղությամբ 500 բեռնատար կա։ Դրանց մի մասն արդեն ացակետում է, համապատասխան ձևակերպումներն են արվում», - ասել է Հակոբյանը։
Նա նշել է, որ մոտավորապես նույնքան էլ գտնվում են դեպի ՌԴ ուղղությամբ` տարբեր հատվածներում։
Կցորդը հիշեցրել է, որ ամեն օր Վերին Լարսում մաքսազերծում է անցնում շուրջ 150 հայկական բեռնատար։ Հայաստանից դեպի ՌԴ սահման ճանապարհը հայկական փոխադրողներն անցնում են 2-3 օրում։