15/07/2024 22:57
Ինչո՞ւ է քաղաքացին փորձել ինքնահրկիզվել դատախազությունում. պարզաբանում են գերատեսչությունից
Sputnik Արմենիա․ Դատախազությունից պարզաբանել են՝ ինչո՞ւ է քաղաքացին փորձել ինքնահրկիզվել դատախազությունում։
Խարդախության համար մեղադրվող, տնային կալանքի տակ գտնվող քաղաքացին ցանկացել է հանդիպել գործը հսկող դատախազին։ Ոստիկանը բացատրել է, որ ոչ աշխատանքային օր է ու հորդորել է դիմում թողնել, սակայն քաղաքացին չի ենթարկվել ոստիկանի հորդորին ու բենզինը լցրել է իր վրա՝ ցանկանալով ինքնահրկիզվել, ինչը կանխվել է ոստիկանների կողմից»,-հայտնեցին դատախազությունից։
Ավելի վաղ ԶԼՄ-ները գրել էին, որ քաղաքացին բենզինով մտել է դատախազություն և պահանջել հանդիպում դատախազի հետ: