15/07/2024 16:25
Հայաստանում 1 շաբաթում հայտնաբերվել է ոչ սթափ վիճակում մեքենա վարող 246 վարորդ
Հուլիսի 8-ից 15-ը մայրաքաղաքում իրականացված ծառայության ընթացքում Երևանի պարեկները հայտնաբերել են ճանապարհային երթևեկության կանոնների 4044 խախտում՝ պահպանվող հատուկ տարածք տեղափոխելով 234 մեքենա։
«Մասնավորապես, հայտնաբերվել է ոչ սթափ վիճակում մեքենա վարող՝ 141, առանց վարորդական իրավունքի վկայականի՝ 237 անձ։ Հայտնաբերվել են հաշվառման համարանիշի հետ կապված՝ 20, չամրակապված վարելու՝ 462, վարելիս ծխախոտային արտադրատեսակ օգտագործելու՝ 275, վարելիս հեռախոսից օգտվելու՝ 155, հետիոտնի՝ ոչ սահմանված վայրով անցնելու՝ 148 և 1793 այլ իրավախախտումներ։ 77 մեքենա շահագործվել է առանց ԱՊՊԱ պայմանագրի, 120-ը՝ տեխնիկական զննություն չանցած, 64 ը՝ արտաքին լուսային սարքերի անսարքությամբ, որից 10-ը՝ բեռնատարներ, 433-ը՝ թաղանթապատված դիմապակիով և կողային ապակիներով։ Բացի այդ, տարբեր կասկածանքներով ձերբակալվել ու բաժիններ է տարվել 65 անձ։
Նույն ժամանակահատվածում մարզերում պարեկները հայտնաբերել են ճանապարհային երթևեկության կանոնների 13076 խախտում՝ պահպանվող հատուկ տարածքներ տեղափոխելով 206 տրանսպորտային միջոց։ Հայտնաբերվել է ոչ սթափ վիճակում մեքենա վարող՝ 246, առանց վարորդական իրավունքի վկայականի՝ 730 անձ։
Հայտնաբերվել են հաշվառման համարանիշի հետ կապված՝ 88, չամրակապված վարելու՝ 3305, վարելիս ծխախոտային արտադրատեսակ օգտագործելու՝ 278, վարելիս հեռախոսից օգտվելու՝381, հետիոտնի՝ ոչ սահմանված վայրով անցնելու՝ 9, արագության գերազանցման՝ 1487 և 3728 այլ իրավախախտումներ։ 389 մեքենա շահագործվել է առանց ԱՊՊԱ պայմանագրի, 1398-ը՝ տեխնիկական զննություն չանցած, 349-ը՝ արտաքին լուսային սարքերի անսարքությամբ, որից 15-ը՝ բեռնատարներ, 315-ը՝ թաղանթապատված դիմապակիով և կողային ապակիներով։ Բացի այդ, տարբեր կասկածանքով ձերբակալվել ու բաժիններ է տարվել 48 անձ»,- ասվում է ՆԳՆ ոստիկանության տարածած հաղորդագրությունում: