«Հյուսիսային տերևաթափ» անվանումով ահաբեկչական գործողությունը նախապատրաստելու դեպքով նախաքննությունն ավարտվել է

16/07/2024 13:05

«Հյուսիսային տերևաթափ» անվանումով ահաբեկչական գործողությունը նախապատրաստելու դեպքով նախաքննությունն ավարտվել է


ՀՀ քննչական կոմիտեի պետության, սահմանադրական կարգի հիմունքների և հասարակական անվտանգության դեմ ուղղված հանցագործությունների քննության գլխավոր վարչությունում ՀՀ քրեական օրենսգրքի 43-308-րդ և մի շարք այլ հոդվածներով իրականացվող քրեական վարույթով գլխավոր վարչության քննիչների կողմից կատարված բազմաթիվ քննչական գործողությունների և ՀՀ ԱԱԾ համապատասխան ստորաբաժանումների կողմից իրականացված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում ձեռք բերված փաստական տվյալներով հիմնավորվել է, որ մի խումբ անձինք, ունենալով հակաիշխանական հայացքներ և համաձայն չլինելով Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից վարած արտաքին և ներքին քաղաքականության հետ, խմբի կազմում, 2023 թվականի մայիսին նպատակադրվել են իրականացնել անձի առողջությանը վնաս պատճառելու, կյանքից զրկելու, խոշոր չափերի գույքային վնաս պատճառելու և այլ ծանր հետևանքներ առաջացնելու վտանգով զուգորդված պայթյուններ, հանրավտանգ այլ արարքներ, զավթել և պահել շինություններ, հաղորդակցության միջոցներ, այդ կերպ ահաբեկել բնակչությանը, դրա առանձին խմբերին, կազմալուծել հանրային իշխանության մարմինների գործունեությունը, հանրային իշխանության ներկայացուցիչներին, պետական և հանրային ծառայողներին հարկադրել կատարել իրենց պահանջները, այդ թվում՝ դադարեցնել լիազորությունների հետագա իրականացումը:

Խմբի անդամները, իրենց մտադրությունն իրագործելու նպատակով ձեռնամուխ լինելով  համապատասխան գործիքներ և միջոցներ ձեռք բերելուն, դրանք հարմարեցնելուն և այլ պայմաններ ստեղծելուն, 2023թ․ մայիս-հոկտեմբեր ամիսների ընթացքում, հանցակիցների շրջանակը մեծացնելու նպատակով, փնտրել են առավելապես զինվորական ծառայություն անցած համախոհներ, ինչպես նաև՝ պայթուցիկ սարքեր, նյութեր պատրաստելու համար գիտելիքներ ունեցող անձանց, պլանավորել են ստեղծել խմբեր՝ տարբեր շինությունների, օբյեկտների վրա հարձակվելու համար:

Թիրախավորելով որոշակի ռազմավարական նշանակություն ունեցող շենք-շինություններ՝ խմբի կողմից առանձնակի ուշադրություն է դարձվել այդ շինությունները տևական ժամանակ իրենց վերահսկողության տակ պահելու համար նպաստավոր դիրքավորմանը, իսկ որպեսզի տագնապ առաջացնելուն, հանրավտանգ արարքներին հակազդելուն, դրանք կանխելուն և խափանելուն ուղղված իրավասու պետական մարմինների գործողությունների արդյունավետությունը նվազեցնեն, վերլուծելով և հաշվի առնելով նախկինում կատարված նմանատիպ հանցագործությունների փորձը, որոշվել է հանրավտանգ գործողությունները մի քանի վայրերում կատարել միաժամանակ:

Այնուհետև, ծրագրված հանցավոր գործունեությունն իրականացնելու համար խմբի անդամները կապեր են հաստատել նաև քաղաքական գործունեությամբ զբաղվող անձանց հետ, անխափան կապի ապահովման և իրենց հանցավոր գործողությունների տեղեկատվական ուղեկցման համար հեռահաղորդակցության հավելվածներում ակտիվացրել համապատասխան օգտահաշիվներ, ծրագրել, ինչպես նաև արտերկրում բնակվող մտերիմների հետ պայմանավորվածություններ են ձեռք բերել՝ հանցավոր գործողություններն սկսելու պահին, իրենց ընտանիքների անդամների անվտանգությունն ապահովելու համար, վերջիններիս Հայաստանի Հանրապետությունից տարհանելու  վերաբերյալ:

Պայթյունները և հանրավտանգ մյուս գործողություններն առավել արդյունավետ իրագործելու համար մշակվել են ինչպես անօդաչու թռչող սարքերի միջոցով պայթուցիկ սարքը որոշակի բարձրությունից նետելու, այնպես էլ՝ հեռակառավարվող այլ սարքերի կիրառմամբ պայթուցիկ սարքը տրանսպորտային միջոցի, այլ թիրախների տակ մտցնելու և գործարկելու ծրագրեր։ Դրանք իրագործելու նպատակով հանցավոր խմբի անդամները ձեռք են բերել և փորձարկել անօդաչու թռչող սարք, միջոցներ են ձեռնարկել իրենց տրամադրության տակ եղած տեխնիկական սարքերը, այդ թվում՝ գործարանային արտադրության թռչող սարքը, հանցավոր նպատակների առավել արդյունավետ իրագործման համար հարմարեցնելու, կատարելագործելու, ձևափոխելու  և դրա վրա պայթուցիկ սարք տեղադրելու եղանակով այն պայթյուններ իրականացնելու համար պիտանի դարձնելու ուղղությամբ:

Բացի այդ, հանցավոր խմբի անդամները ձեռք են բերել զինվորական համազգեստ, հանդերձանք, կապի միջոցներ, օպտիկական նշանոց, որսորդական դանակներ և ձեռնաշղթաներ, մշակվել և գրի է առնվել «Հյուսիսային տերևաթափ» վերտառությամբ հանրավտանգ գործողությունների հակիրճ ծրագիր՝ հանցավոր գործողությունները հարձակվելու, նահանջելու և դարանակալելու եղանակով իրականացնելու, հարձակման վայրերում սիմվոլներ թողնելու, բջջային հեռախոսաքարտերի, առաջին բուժօգնության պարագաների ձեռք բերման, ուկրաինական, մոլդովական տելեգրամյան ալիքերի ստեղծման, թռուցիկներ տարածելու, ընտանիքի անդամներին տարհանելու և այլ գործողությունների մասին։ Հիշյալ փաստաթուղթը հայտնաբերվել է խմբի անդամներից մեկի հագուստի գրպանում:

Վերոգրյալի հետ մեկտեղ, իրենց հանցավոր մտադրությունն իրականացնելու համար, հիշյալ անձինք ձեռնամուխ են եղել նաև ապօրինի կերպով հրազեն և ռազմամթերք ձեռք բերելուն: Այդ նպատակով խմբի նշված անդամները, նախնական համաձայնությամբ, նախ միջոցներ են ձեռնարկել՝ հրազեն, ռազմամթերք, պայթուցիկ նյութեր և սարքեր ապօրինի իրացնելու հնարավորություն ունեցող անձանց պարզելու ուղղությամբ: 2023թ․ ամռանը հանդիպելով դեռևս անձը չպարզված օտարերկրյա քաղաքացու հետ՝ պայմանավորվածություն են ձեռք բերել վերջինիցս հրազենի և ռազմամթերքի որոշակի խմբաքանակ ձեռք բերելու շուրջ:

Հանցավոր խումբը, իր կամքից անկախ հանգամանքներով, չի կարողացել իրագործել իր հանցավոր մտադրությունը, քանի որ բացահայտվել է ՀՀ ազգային անվտանգության ծառայության աշխատակիցների կողմից:

Իրավապահ մարմինների աշխատակիցների համագործակցված գործողությունների արդյունքում` 2023 թվականի նոյեմբերի 1-ին հանցավոր խմբի հինգ անդամներ, հանցանք կատարած լինելու անմիջականորեն ծագած հիմնավոր կասկածի հիմքով, ձերբակալվել և ներկայացվել են վարույթ իրականացնող մարմնին:

Վերջիններիս մեղադրանք է ներկայացվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 43-308-րդ հոդվածի 1-ին մասով և 43-335-րդ հոդվածի 2-րդ մասով: Որպես խափանման միջոց նրանց նկատմամբ ընտրվել է կալանքը:

Որոշում է կայացվել՝ քրեական վարույթից հինգ մեղադրյալների վերաբերյալ մասն անջատելու մասին, և վերջիններիս վերաբերյալ վարույթի նյութերը, մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել են հսկողություն իրականացնող դատախազին:

 


Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

Այսօր, 11:21 Ամբուլատորիաների օպտիմալացումը կբերի ֆինանսական ծախսերի խնայման, որն էլ կծախսվի հիվանդների վրա, ոչ թե կփոշիացվի. Արսեն Թորոսյան Այսօր, 11:09 Իրանի հետ հարաբերությունների հետագա զարգացումը ՀՀ կառավարության համար առաջնահերթություններից է. Փաշինյան Այսօր, 11:00 Երևանի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցու հարակից տարածքի բարեկարգման աշխատանքներն ավարտվել են Այսօր, 10:57 Նպատակն ի՞նչ է, որ դուք ուզում եք գյուղական ամբուլատորիաներն օպտիմալացնել ու այդ կայացած հիմնարկն էլ քանդել, բանուգործ չունե՞ք. Արման Ղազարյան Այսօր, 10:43 Պետք չէր հանձնել Արցախն ու փոխարենը նրա կորստի մասին բազմալեզու վրդովմունքներ ստանալ. բայց… Այսօր, 10:38 Արցախ անունն ԱՄՆ-ում քիչ են կիրառում, կիրառողները բոլորը Թրամփի թիմից են. Սուրեն Սարգսյանը՝ Արցախի վերաբերյալ Թրամփի գրառման մասին Այսօր, 10:26 «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոն տեղափոխված 10 ամսական երեխան մահացել է Այսօր, 10:24 Էլեկտրաէներգիայի պլանային անջատումներ կլինեն Այսօր, 10:20 Ըստ ՊՆ-ի՝ զինծառայողների համալրման կամ նրանց համար արտոնություններ սահմանելու հարցը ՊԵԿ-ի խնդիրն է. Աբրահամյան Այսօր, 10:19 Հոկտեմբերի 21-ից նոյեմբերի 30-ն առաջին QR ուղետոմսը գնելով՝ ուղևորները 10 անվճար ուղետոմս կստանան Այսօր, 10:13 Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով Կազանում է Այսօր, 10:12 «Ժողովուրդ». Գուրգեն Արսենյանի ցուցմունքը Այսօր, 10:11 «Հրապարակ». ՀՀ ԱԳՆ-ից իջած ցուցումը՝ չհանդիպելու ընդդիմադիր պատվիրակության անդամների հետ, ավելի զորավոր է եղել Այսօր, 10:09 «Փաստ». Պետական պարտքն արդեն գերազանցել է 12 մլրդ դոլարը և երեք ամիսը մեկ մոտ 100 մլն դոլարով աճում է Այսօր, 10:05 Երևանի նախկին քաղաքապետ Ալբերտ Բազեյանը տեղափոխվել է հիվանդանոց Այսօր, 09:58 «Ժողովուրդ». Չի բացառվում, որ արդարադատության նոր նախարարը ՔՊ անդամ չլինի, քանի որ գրագետ կուսակցականներ չկան ՔՊ-ում Այսօր, 09:53 «Հրապարակ». Փաշինյանը դեմոկրատիա է խաղում՝ առաջարկելով արդարադատության նախարարի պաշտոնում թեկնածություններ առաջադրել Այսօր, 09:47 «Փաստ». Տեղի է ունենում մեր երկիրը կտոր-կտոր թշնամիների տրամադրության տակ դնելու գործընթաց Այսօր, 09:45 «Ժողովուրդ». Ինչո՞ւ ՄԻՊ 20-ամյակի միջոցառմանը ներկա չէր Կարեն Անդրեասյանը Այսօր, 09:44 «Հրապարակ». Կառավարությունը մտադիր չէ շարունակել արցախցիներին տրվող սոցիալական աջակցության ծրագիրը Այսօր, 09:43 «Փաստ». Հակառուսական քարոզչությունն աստիճանաբար տալիս է իր արդյունքները Այսօր, 09:41 «Ժողովուրդ». Արփի Դավոյանի քրոջը մի շարք կազմակերպություններ դատի են տվել՝ պահանջելով վճարել պարտքերը Այսօր, 09:40 «Հրապարակ». «Ի՞նչ եք անում դուք»,- Օսկանյանն ուղիղ հարց է տվել արցախցիներին 23/10/2024 22:52 Բիպոլյար խանգարում․ Ինչպես է արտահայտվում 23/10/2024 22:40 ՆԱՏՕ-ն դեռ պատրաստ չէ ընդունել Ուկրաինային․ ԱՄՆ մշտական ներկայացուցիչ 23/10/2024 22:26 Արման Թաթոյանը Հարվարդի համալսարանում ներկայացրել է Արցախի և Հայաստանի դեմ ադրբեջանական ագրեսիայի փաստերը 23/10/2024 22:11 ՀՀԿ Երիտասարդական կազմակերպությունն ու Իրանի Իսլամական Կոալիցիայի կուսակցությունը ստորագրել են համագործակցության համաձայնագիր 23/10/2024 21:47 Եթե Փաշինյանն առաջնորդվեր նախկին իշխանությունների բազմաթիվ զգուշացումներով՝ Արցախը կորցրած չէինք լինի, պատերազմում պարտված չէինք լինի, և այսօր Հայաստանը գործոն կլիներ, ոչ թե ուրիշների ձեռքի գործիք 23/10/2024 21:36 Հնդկաստանի դատարանը Պակիստանին համակրող քաղաքացուն պարտավորեցրել է քավել մեղքը՝ շաբաթը երկու անգամ հրապարակում խոնարհվել Հնդկաստանի դրոշի առջև և բարձրաձայն վանկարկել՝ «Փառք հայրենիքին՝ Հնդկաստանին» 23/10/2024 21:24 ՀՀ ԱԳՆ-ն ափսոսանք է հայտնում Թուրքիայում տեղի ունեցածի կապակցությամբ․ «Ահաբեկչությունը և անմեղ մարդկանց վնաս հասցնելը արդարացում չունեն» 23/10/2024 21:03 Խոշոր վթար Էջմիածին-Մարգարա ավտոճանապարհին․ ուղևորատար «ԳԱԶել»-ը շրջվել է, տուժածներ կան 23/10/2024 20:46 Գողության համար պատժի կրումից հուլիսին ազատված տղամարդը Երևանում երկու տուն է կողոպտել և հոկտեմբերին կրկին հայտնվել բանտում 23/10/2024 20:29 Գաստրոպարեզ․ Ծայրահեղ ծանր դեպքերում ուտելու ունակությունը խաթարվում է 23/10/2024 20:14 ԱՄՆ-ն մերժել է Զելենսկու «հաղթանակի ծրագիրը»․ The Economist 23/10/2024 19:59 Այլ երկրից ոչ մի ինքնաթիռ, ոչ մի անօդաչու չի կարող մտնել Իրանի օդային տարածք․ Իրանցի գեներալ 23/10/2024 19:44 Կան կարգապահական վարույթներ, կկայացնենք որոշումներ. Փաշինյանը՝ Քարամյանի և Աղազարյանի մասնակցությամբ միջադեպի մասին 23/10/2024 19:32 «Դժգոհ եմ Հայաստանում կոռուպցիայի դեմ պայքարի արդյունավետությունից». Փաշինյան (Տեսանյութ) 23/10/2024 19:22 ԵՄ-ն լրջորեն դիտարկում է Հայաստանում տեղակայված առաքելության մանդատը երկարաձգելու հարցը․ Միրզոյան 23/10/2024 19:12 Իսկ ո՞վ է դա հերքել երբևէ. Փաշինյանը՝ սահմանազատման ռիսկերի մասին (Տեսանյութ) 23/10/2024 19:02 Ինչո՞ւ Հայաստանը չի միացել ԱՊՀ ԱԳ նախարարների երկու հայտարարություններին (Տեսանյութ) 23/10/2024 18:51 Եկեք գնանք Կիրանց և տեսնենք` սահմանազատումը բխո՞ւմ է ՀՀ-ի շահերից, թե՞ չի բխում. Փաշինյանն՝ ընդդիմությանը 23/10/2024 18:41 Համաշխարհային նոր տնտեսական ճգնաժամի հավանականությունը մեծ է․ Պուտին 23/10/2024 18:27 Ալեն Սիմոնյանը Վալենտինա Մատվիենկոյի հետ քննարկել է հայ-ռուսական հարաբերությունները 23/10/2024 18:15 Որ պահին գտնենք, որ մեր պաշտոնական հայտարարությունն է պակասում Բաքվից մեր գերիների վերադարձի համար, րոպե առաջ կանենք. Փաշինյան 23/10/2024 18:05 Միրզոյանը հույս ունի, որ մոտ ապագայում հայ-թուրքական հարաբերություններում շոշափելի ձեռքբերումներ կլինեն․ (Տեսանյութ) 23/10/2024 17:54 «Խաղաղության խաչմերուկի» նկատմամբ հետաքրքրությունն աճում է. Փաշինյանը խոսեց ԲՐԻԿՍ-ին մասնակցելու շարժառիթների մասին 23/10/2024 17:42 «3+3»-ը Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների հարթակ չէ, այդպիսի առաջարկ չկա. Միրզոյան (Տեսանյութ) 23/10/2024 17:35 Կիրանցում դպրոց գնալը վերջին 35 տարում այնքան անվտանգ չի եղել, որքան այսօր է. Փաշինյան (Տեսանյութ) 23/10/2024 17:25 «Բնակչության ազդարարման, պատսպարման և տարհանման կազմակերպումը»․ վարժանք են անցկացնելու Իջևանի Ենոքավան բնակավայրում 23/10/2024 17:12 Էդմոն Մարուքյանը Փաշինյանի հանձնարարություններն է կատարում, նրա ծղրտոցները ոչ մի արժեք չունեն․ Անգամ սեփական կուսակցությունում նրան լուրջ չեն վերաբերվում. Էդգար Ղազարյան 23/10/2024 17:06 «Ձեր խմբակցության կողքերը լավ նայեք, կարող ա գտնեք». Պապոյանը՝ ոսկի վերաարտահանող ընկերությունների իրական սեփականատերերի մասին (Տեսանյութ) 23/10/2024 16:48 Այս նուռն առանձնահատուկ է, այն մի քանի ճյուղով 2010-ին բերեցի Արցախի պատմական Տիգրանակերտից. Մանուկյան 23/10/2024 16:41 Թիվ 54 երթուղին սպասարկող ավտոբուսը հայտնվել է բաց դիտահորում 23/10/2024 16:32 Դատախազությունը պահանջում է դատավոր Արտուշ Գաբրիելյանից բռնագանձել 5 անշարժ գույք, դրամական միջոցներ 23/10/2024 16:23 ՀՀ ԿԸՀ ներկայացուցիչները գործուղվել են Մոլդովա՝ դիտարկելու նախագահական ընտրություններն ու հանրաքվեն 23/10/2024 16:21 Վճռաբեկ դատարանի դատավորներ ընտրվեցին Վիգեն Քոչարյանը և Հայկ Գրիգորյանը 23/10/2024 16:09 Եթե համաձայնեցված 13 կետերն իրոք լավն են և բխում են հայ և ադրբեջանցի ժողովուրդների խաղաղ գոյակցության շահերից, ապա ինչո՞ւ չեն հրապարակում և ցրում անվստահության միջավայրը․ Զաքարյան 23/10/2024 15:56 Գագիկ Ղազինյանը հրավիրվել է դատախազության ապօրինի գույքի բռնագանձման վարչություն 23/10/2024 15:48 «Միսս Տիեզերք»-ից պարզաբանել են՝ ինչու Իրինա Զախարովան չի կարող մրցույթում Հայաստանը ներկայացնել և կոչ են արել անհապաղ ընտրել նոր տիտղոսակրին 23/10/2024 15:41 Անձրևը 4-րդ հարկից հասել է 2-րդ հարկ․ պահանջում ենք վերականգնել արժանապատիվ կրթություն ստանալու մեր իրավունքը. Կոնսերվատորիայից հայտարարություն են տարածել 23/10/2024 15:32 Իրանի նախագահը ԲՐԻԿՍ-ին առաջարկել է էներգակիրների տարանցման համար նոր ցանց ստեղծել 23/10/2024 15:18 Էկոնոմիկայի նախարարությունը սկսել է իրականացնել մկնասպան թունանյութի բաշխման աշխատանքներ 23/10/2024 15:17 Բելառուսում նախագահական ընտրությունները նշանակվել են 2025-ի հունվարի 26-ին 23/10/2024 15:09 ԱԺ նախագահն ասել է, որ, ըստ միջազգային օրենքների, Ադրբեջանն իրավունք է ունեցել հարձակվել Արցախի վրա. Դանիելյան 23/10/2024 14:53 Երևանի ՀԷԿ-ում հրդեհ է բռնկվել 23/10/2024 14:41 «Քամի ցանողը փոթորիկ է հնձելու», «վաղը թիկնազորը, եթե չլինի, մարդկանց հետ ո՞նց եք շփվելու». Արծվիկ Մինասյանի ներողություն խնդրելու կոչին ի պատասխան Ալեն Սիմոնյանը հորդորեց չսպառնալ (Տեսանյութ) 23/10/2024 14:19 Երևանի աղբահանության և սանմաքրման համայնքային հիմնարկի հավաքակայանը համալրվել է աղբատար 14 նոր մեքենաներով 23/10/2024 14:07 «Ներողություն խնդրեք, հակառակ դեպքում՝ փողոցային բարքերին համապատասխան շատ ավելի վատ սցենարներ կարող են լինել». Մինասյանի դիտարկմանն Ալեն Սիմոնյանն արձագանքեց՝ «կխնդրեմ չլքեք դահլիճը» (Տեսանյութ) 23/10/2024 13:57 Գումարային հարցերի շուրջ վիճաբանության ժամանակ 29-ամյա երիտասարդին դանակով հարվածել է համաքաղաքացին 23/10/2024 13:46 Մոպեդների մասնակցությամբ պատահարների կանխման նպատակով միջնորդագրեր են հղվել պատկան մարմիններին 23/10/2024 13:42 «Հաղթանակ» զբոսայգում չշահագործվող սրճարանում հրդեհ է բռնկվել 23/10/2024 13:41 Օկուպացված Արցախում կրկին ադրբեջանցի զինծառայող է զոհվել 23/10/2024 13:37 ՀՀ ինքնիշխան տարածքից Ադրբեջանն օկուպացրել է շուրջ 207 քառ.կմ տարածք. խնդիր չենք դրել այն ռազմական ճանապարհով հետ վերցնելու. Կոնջորյան (Տեսանյութ) 23/10/2024 13:29 Գարեգին 2-րդը Բաքվում համաշխարհային կրոնական առաջնորդների գագաթնաժողովին մասնակցելու հրավեր չի ստացել 23/10/2024 13:26 Հանրապետական սփռման մուլտիպլեքսի արբանյակային հեռարձակումը հոկտեմբերի 24-ին ժամանակավորապես կդադարեցվի 23/10/2024 13:23 Բարձր ստանդարտներ են դրվում՝ հաշվի առնելով ոլորտի կարևորությունը. Կոնջորյանը՝ Արդարադատության նախարարի փնտրտուքների մասին 23/10/2024 13:19 Կարևորում ենք ԱՄՆ ջանքերը՝ ուղղված տարածաշրջանում խաղաղության հաստատմանը. Կոնջորյան 23/10/2024 13:04 Ավետ Պողոսյանն ընտրվեց ՀՌՀ անդամ 23/10/2024 13:02 Ադրբեջանը ՀՀ-ից ճանապարհ ուզելով և ինչ-որ բան պարտադրել փորձելով` սերմանում է այն ռեևանշիզմը, ինչն այսօր հայ ժողովրդի մեջ չկա. Ալեն Սիմոնյան (Տեսանյութ) 23/10/2024 12:56 Դիլիջանի մի շարք հասցեներում հոկտեմբերի 25-ին գազամատակարարման պլանային դադարեցում կլինի 23/10/2024 12:50 Մեր դիրքորոշումը բազմիցս ասել եմ, թե հետագայում ինչ կլինի՝ չեմ ուզում կանխատեսել, ուլտիմատումներով խոսել և բացառումներ անել. Սիմոնյանը՝ Սահմանադրության փոփոխության հավանականության մասին (Տեսանյութ) 23/10/2024 12:47 Պուտինի նախագահությամբ Կազանում մեկնարկել է ԲՐԻԿՍ-ի գագաթնաժողովի նեղ կազմով նիստը 23/10/2024 12:44 Սուրեն Պապիկյանը Վրաստանի դեսպանի հետ քննարկել է պաշտպանության բնագավառում համագործակցության հեռանկարները 23/10/2024 12:42 Արարատյան դաշտում այս գիշեր բացասական ջերմաստիճան կգրանցվի 23/10/2024 12:40 Գլխավոր նպատակը խաղաղության պայմանագիր կնքնելն է, որից հետո մեր հարևանների հետ առևտուր ենք անելու, փոխայցեր են լինելու և բոլոր հարցերը լուծվելու են. Սիմոնյան (Տեսանյութ) 23/10/2024 12:34 Հիմա դուք ուզում եք՝ ես ձեզ զորամիավորումների կոորդինատներ տամ հա՞, լո՞ւրջ եք ասում. Ալեն Սիմոնյանը կրկնեց՝ սահմանին ինչ-որ տեղեր մենք ենք առաջ, ինչ-որ տեղեր՝ Ադրբեջանը (Տեսանյութ) 23/10/2024 12:24 ՊՊԾ պետն ու ոչ զինվորական տեղակալը զենք կրելու, պահելու և կիրառելու լիազորություն կստանան 23/10/2024 12:13 Ադրբեջանը շարունակում է ծավալապաշտական նկրտումները և նորանոր պահանջներ ներկայացնում ՀՀ-ին. Ամենայն Հայոց Կաթողիկոս 23/10/2024 12:12 LIVE. Ալեն Սիմոնյանի ճեպազրույցը 23/10/2024 12:08 Ռեկորդակիր «Տոյոտա Քեմրի»-ի նոր մոդելը պատրաստ է նոր նվաճումների. կայացավ Էլեգանտ, հուսալի ու գերհարմարավետ «Քեմրի»-ի շնորհանդեսը (Տեսանյութ, Լուսանկարներ) 23/10/2024 12:01 Բաքվում սպանել են Ռուսական դրամատիկական թատրոնի դերասանին ու նրա կնոջը 23/10/2024 11:56 Բերքաբերի վերևի հատվածում իրականացվելու են պայթեցման աշխատանքներ. ՊՆ 23/10/2024 11:54 Պարտք-ՀՆԱ հարաբերակացության ցուցանիշն այս տարվա վերջում կմոտենա 50 տոկոսին. Ֆինանսների նախարար 23/10/2024 11:43 Կարևոր զննումներ, որ տղամարդիկ պետք է պարբերաբար անցնեն առողջությունը պահպանելու համար. ԱՆ 23/10/2024 11:36 Հօգուտ ՀՀ-ի կբռնագանձվի 327.5 միլիոն դրամ. դատարանը բավարարել է Դատախազության հայցադիմումը 23/10/2024 11:31 Պարեկային ծառայության գործարկումից ի վեր կայացվել և արձանագրվել է 1 մլն․ 673 հազար իրավախախտում, բողոքարկվել է մոտ 37 հազար որոշում. ՆԳ փոխնախարար 23/10/2024 11:22 Ավտոգազալցակայաններում հսկողական աշխատանքները շարունակվում են․ առաջադրվել է 4.8 մլրդ դրամի չափով տուգանք 23/10/2024 11:11 Բելառուսցի Վլադիմիր Բալանդինը Հայաստանում փախստականի կարգավիճակ է ստացել, նա չի արտահանձնվի Բելառուսին 23/10/2024 11:03 Կասեցվել է Վանաձոր-Սպիտակ մայրուղու վրա գործող հանրային սննդի կետի արտադրական գործունեությունը 23/10/2024 11:01 «Փյունիկի» մարզիչ Եղիշե Մելիքյանը նշել է, թե որ դեպքում կգլխավորի Հայաստանի հավաքականը

Տվյալ բաժնի վերջին նյութերը