Նախորդ չորս տարիներն աննախադեպ էին, բայց Հայաստանն ապացուցեց, որ հնարավոր է խաղաղության հույս ստեղծել. Արարատ Միրզոյան

16/07/2024 18:00

Նախորդ չորս տարիներն աննախադեպ էին, բայց Հայաստանն ապացուցեց, որ հնարավոր է խաղաղության հույս ստեղծել. Արարատ Միրզոյան


Նյու Յորքում ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը ներկայացրել է ՄԱԿ կայուն զարգացման օրակարգի և նպատակների ու թիրախների իրականացման առաջընթացն ամփոփող ՀՀ երրորդ կամավոր ազգային զեկույցը։

«Ուրախ եմ հանդես գալ այս Բարձր մակարդակի քաղաքական ֆորումին և ներկայացնել Հայաստանի երրորդ կամավոր ազգային զեկույցը:

Նախորդ չորս տարիներն աննախադեպ էին՝ պայմանավորված համավարակով, ագրեսիայով, էթնիկ զտումով և փախստականների ճգնաժամով: Չնայած այս բացասական զարգացումները կարող էին խաթարել «2030թ. օրակարգի» իրականացման ուղղությամբ ջանքերը, Հայաստանն ապացուցեց, որ հնարավոր է իրականացնել կայուն զարգացման նպատակների խոստումը և առաջընթացի, բարգավաճման և խաղաղության հույս ստեղծել:

Հետևաբար, Հայաստանի 3-րդ ազգային զեկույցը դիմակայունության, մարդասիրական գործողությունների և կայուն զարգացման նպատակներն իրական օգուտների վերածելու և ավելի լավ կառուցելու հաստատուն ջանքերի ճանապարհն է՝ երկրում և տարածաշրջանում խաղաղության և արդարության վրա էական ազդեցությամբ։ Այն մարդասիրական գործողությունների, զարգացման և խաղաղության միջև կապի՝ «2030թ. օրակարգի» կյանքի կոչման վրա ազդեցության իրական ժամանակում տեղի ունեցող օրինակ է:

Թույլ տվեք ամփոփ ներկայացնել մարդասիրական, զարգացման և խաղաղության բաղադրիչներից յուրաքանչյուրը, դրանց միջև կապն ու և կայուն զարգացման նպատակների իրականացման ճանապարհին փոխազդեցությունը:

Մարդասիրական գործողություններ.  Մինչ Հայաստանը պայքարում էր COVID-19 համավարակի հետևանքների դեմ՝ Հայաստանը բաղվեց մեկ այլ աղետի։ 2020 թվականի աշնանը Լեռնային Ղարաբաղի դեմ Ադրբեջանի լայնածավալ ռազմական ագրեսիան, 10 ամիս տևած շրջափակումը, սովը և 2023 թվականին տեղի ունեցած էթնիկ զտումը խլեցին հազարավոր կյանքեր և հանգեցրին զանգվածային ավերածությունների ու հումանիտար ճգնաժամի: Ավելի քան 115 000 բռնի տեղահանված փախստականներ՝ տարածաշրջանի ամբողջ բնիկ բնակչությունը, մի քանի օրվա ընթացքում ստիպված էին փախչել Հայաստան՝ հալածանքների և  ոճրագործությունների սպառնալիքի ներքո։

2023թ. հոկտեմբերի 26-ին ՀՀ կառավարության որոշմամբ ժամանակավոր պաշտպանության կարգավիճակ շնորհվեց Լեռնային Ղարաբաղից ժամանած փախստականներին՝ նրանց տրամադրելով սոցիալական պաշտպանության հասանելի մեխանիզմներ, առողջապահական, կրթական և հոգեբանական ծառայություններ: Կառավարության ջանքերը և հայ հասարակության շրջանում համերաշխությունը կարևոր դեր են խաղացել փախստականների անհապաղ և միջնաժամկետ կարիքների լուծման գործում: Ազգային բյուջեից արդեն ծախսվել է ավելի քան 160 միլիոն ԱՄՆ դոլար, որը տրամադրվել է բնակարանների, սննդի և այլ առաջնահերթ կարիքների ապահովման նպատակով` ուղղակի դրամական աջակցության և այլ համանման մեխանիզմների միջոցով: Ներկայիս փուլում Կառավարությունը մեկնարկել է երկարաժամկետ բնակարանային ապահովման ծրագիր, ինչպես նաև ձեռնարկում է կոնկրետ քայլեր՝ փախստականների զբաղվածության ապահովման խնդիրները հասցեագրելու ուղղությամբ, որոնց 1/3-ը՝ ուսուցիչներ, բուժաշխատողներ, ձեռներեցներ, արդեն զբաղվածություն են գտել կամ սկսել  իրենց սեփական բիզնեսը:

Ի հավելումն վերոնշյալ մարտահրավերներին, 2021թ. և 2022թ. Հայաստանի Հանրապետությունը բախվեց լայնածավալ ռազմական ագրեսիայի և իր ինքնիշխան տարածքների օկուպացիային, որն իր հերթին հանգեցրեց ներքին տեղահանման և սահմանակից շրջաններում ապրող մարդկանց իրավունքների կոպիտ խախտումների։

Երբ վերջնականացվում էր այդ զեկույցը, Հայաստանը վերապրեց մեկ այլ՝ աննախադեպ բնապահպանական աղետ. 2024թ. մայիսին Հայաստանի Լոռի և Տավուշ մարզերում սաստիկ հեղեղումների հետևանքով էականորեն տուժեցին 9 քաղաքային և 28 գյուղական համայնքներ, մեծ վնասներ հասցվեց քաղաքացիական ենթակառուցվածքներին։ 

Զարգացում. Չնայած այս բոլոր դժվարություններին, Հայաստանը պահպանեց առաջընթացի և կայուն զարգացման հաստատուն տեմպը։ Ինստիտուցիոնալ առումով Հայաստանի զարգացման հիմնական առաջնահերթությունները ձևակերպվել են Հայաստանի վերափոխման՝ մինչև 2050թ. ռազմավարության մեջ, որն ուղղված է աղքատության վերացմանը, մթերային անվտանգության, մարդկային զարգացման և շրջակա միջավայրի համար բարենպաստ տնտեսական աճի խթանմանը։

Կարևոր տնտեսական բարեփոխումները, արդյունավետ ֆիսկալ քաղաքականությունը և գնաճի թիրախավորումը նպաստեցին տնտեսության՝ մինչև երկնիշ ՀՆԱ-ով կայուն աճին և երկրի սոցիալ-տնտեսական պատկերի ընդհանուր բարելավմանը: Սա հնարավորություն տվեց կառավարությանը կատարել իր խոստումը՝ ոչ մեկին չթողնել հետևում: Այս համատեքստում, սոցիալական արտակարգ աջակցության համակարգի ստեղծումը կարևոր նախաձեռնություն է եղել: Համակարգը, շարունակելով սոցիալական օգնություն տրամադրել ամենախոցելի խմբերին, նպատակ ունի նրանց հնարավորություն տալ եկամտի ստեղծման միջոցով հասնել ինքնաբավության:

Հայաստանում ընդհանուր գործազրկության մակարդակը 2020-2022 թվականներին նվազել է. 2020 թվականի 18.2 տոկոսից 2022 թվականին այն նվազել է մինչև 13.5 տոկոս, իսկ ազգային աղքատության շեմից ցածր բնակչության տոկոսը1.1 տոկոսից նվազել է մինչև 0.8 տոկոս՝ հազարավոր մարդկանց դուրս բերելով աղքատության շեմից:

Հայաստանը հանձնառու է կառուցել գիտելիքահեն և ներառական տնտեսություն։ Բարձր կրթություն ստացած և տաղանդավոր բնակչությունը մշտապես եղել է մեր երկրի մրցակցային առավելությունը։ Առաջնորդվելով այս մոտեցմամբ, կրթությանը հատկացված ռեսուրսները վերջին չորս տարում ավելացվել են ավելի քան 25 տոկոսով։

Նպատակ ունենալով ապահովել որակյալ կրթություն՝ Կառավարությունը ներդրել է մասնագետների արժանիքի վրա հիմնված փոխհատուցման սխեման և առաջընթաց է գրանցել մինչև 2026 թվականը 300 դպրոց և 500 նախադպրոցական հաստատություն կառուցելու և վերանորոգելու իր հանձնառության կյանքի կոչման ուղղությամբ։ Դպրոցականների բավարար սնուցումն ապահովելու նպատակով կառավարությունը պետականացրել և Հայաստանի 10 մարզերում հաջողությամբ իրականացնում է «Դպրոցական սնունդ» ծրագիրը։

Հայաստանի կառավարությունը հատուկ ուշադրություն է դարձնում ՍՏԵՄ կրթությանը և համապատասխան հարթակներին՝ որպես կապող օղակ դեպի բարձրագույն կրթություն և հետագայում բարձր տեխնոլոգիական արդյունաբերություն։ Այստեղ ցանկանում եմ ներկայացնել նաև «Ակադեմիական քաղաքի» կառուցման վերջին նշանակալից նախաձեռնությունը, որը կապահովի կրթության, հետազոտության և արդյունաբերության միջև փոխկապակցվածություն և սիներգիա:

Հայաստանը մշակել է կանաչ անցման համապարփակ օրակարգ՝ հավասարապես կենտրոնանալով կլիմայի փոփոխության ազդեցության մեղմացման ջանքերի վրա: Մասնավորապես, 2021 թվականին մեր երկիրն ընդունել է իր 2030 թվականի համար ազգային մակարդակով սահմանված գործողությունները՝ պարտավորվելով մինչև 2030 թվականը 1991 թվականի մակարդակների համեմատությամբ 40%-ով կրճատել ջերմոցային գազերի արտանետումները, ինչպես նաև ավելացնել կանաչ էներգիայի արտադրության բաժինը և այլ դրույթներ։ Փարիզի համաձայնագրի դրույթների իրականացման համակարգման և մոնիտորինգի համար կառավարությունը ստեղծել է միջգերատեսչական համակարգման խորհուրդ։ Երկրի կանաչ անցման հետ կապված մեկ այլ կարևոր նախաձեռնություն է «Կանաչ Հայաստան» հարթակը, որի նպատակն է ապահովել բարձր մակարդակի քաղաքական երկխոսություն կանաչ անցման հարցում հիմնական զարգացման գործընկերների հետ։

Համաձայն միջազգային միջուկային անվտանգության չափանիշներին՝ երկրի ատոմակայանի ամենամեծ վերանորոգումն ու արդիականացումը նաև կարևոր նշանակություն ունի երկրի ածխածնային չեզոք զարգացման համար։ Բացի այդ, վերականգնվող էներգետիկայի ոլորտում ներդրումները, որոնց նպատակն է մինչև 2030 թվականն առնվազն երեք անգամ ավելացնել արևային էներգիայի արտադրության բաժինը՝ հասցնելով այն 15%-ի, գտնվում են կառավարության օրակարգում»,- նշել է ԱԳ նախարարը:


Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

07/09/2024 21:59 Հայաստան-Լատվիա՝ 4։1 07/09/2024 21:37 Ռուսաստանում դրական են վերաբերվում փաստին, որ Հայաստանի իշխանությունը մերժել է աջակցել ՄՔԴ-ին՝ Պուտինի «ձերբակալման» հարցում 07/09/2024 21:11 Արմավիրի մարզի Նալբանդյան գյուղում զինված անձին վնասազերծելիս ոստիկանության մեկ ծառայող զոհվել է, մյուսը վիրավոր է․ ՆԳՆ 07/09/2024 20:52 Կրակոցներ են հնչել Նալբանդյան գյուղում, վիրավորների մեջ նաև ոստիկաններ են․ Shamshyan.com 07/09/2024 20:24 Հազվադեպ հանդիպող անատոմիական երևույթ՝ օրգանների հայելային դասավորություն․ Ինչո՞վ է պայմանավորված 07/09/2024 19:56 Բլինքենը ցանկանում է անձամբ հանդիպել Ուկրաինայի նոր արտգործնախարարի հետ 07/09/2024 19:31 Օլաֆ Շոլցը Ղազախստան կայցելի 07/09/2024 19:13 «Զանգեզուրի միջանցքի» հարցը մնում է թե՛ Նիկոլի, թե՛ Ալիևի, թե՛ Էրդողանի, թե՛ գերտերությունների օրակարգում․ Արմեն Աշոտյան 07/09/2024 18:52 Իրանն Արևմուտքին մեղադրել է Ուկրաինայում և Գազայի հատվածում իրավիճակը սրելու մեջ 07/09/2024 18:32 Սրբադասել Արցախյան գոյամարտի բոլոր նահատակներին, նոր Արցախյան շարժում ձևավորել, Արցախի Հանրապետության համար գործադրել «Պետություն՝ առանց տարածքի» հայեցակարգը․ Արմեն Աշոտյանի առաջարկները 07/09/2024 18:16 Ինչպե՞ս է տարածվում լեշմանիոզը 07/09/2024 18:03 Ողբերգական ելքով վթար Հերհերի ջրամբարի մոտ․ վարորդներից մեկը մահացել է, մյուսի վիճակը ծանր է 07/09/2024 17:51 Սուրբ Շողակաթ եկեղեցի է բերվել Սանգիբարանի Ավետարանը (Տեսանյութ) 07/09/2024 17:35 Հենրիխ Մխիթարյանն, ինչպես միշտ, լավ մարզավիճակում է 07/09/2024 17:19 Մեդվեդև. «ԱՄՆ-ն կկործանվի քաղաքացիական պատերազմի հետևանքով» 07/09/2024 16:58 Հրդեհ Բայանդուր գյուղում․ գազի բալոնից տեղի է ունեցել արտահոսք 07/09/2024 16:31 Հունգարիայի արտգործնախարարն է գալիս Հայաստան 07/09/2024 16:18 Փաշինյանը Ֆրանսիայի նոր վարչապետին հրավիրել է Հայաստան 07/09/2024 16:10 Իրանը վերահաստատել է դիրքորոշումը՝ ցանկանում են ռուսական գազ ներմուծել 07/09/2024 15:54 Հրապարակվել է Հայաստանի հավաքականի վերջնական հայտացուցակը Լատվիայի դեմ խաղում 07/09/2024 15:18 Օդի ջերմաստիճանն առաջիկա օրերին կբարձրանա 2-4 աստիճանով 07/09/2024 14:43 Գնել Սանոսյանը Տավուշի և Լոռու մարզերում դիտարկել է մի շարք ճանապարհահատվածների կառուցման ընթացքը 07/09/2024 14:08 Մեր քաղաքին պետք են մարդիկ, որոնք ընկեր են Երևանին ու գրքին. քաղաքապետ Տիգրան Ավինյան 07/09/2024 13:45 Հայաստանը չի միացել ԵԽ արդարադատության նախարարների՝ Ուկրաինային առնչվող հռչակագրին 07/09/2024 13:14 Նոր-Նորք վարչական շրջանի նոր զբոսայգում կկառուցվի շների համար առանձնացված տարածք 07/09/2024 12:49 Այսպես կոչված «Զանգեզուրի միջանցքը» Իրանի համար կարմիր գիծ է. Ազիզի 07/09/2024 12:41 Կարևորում ենք Հայաստան-Բրազիլիա բազմաբնույթ հարաբերությունների զարգացումը և խորացումը. Նիկոլ Փաշինյան 07/09/2024 12:23 Լոռիում բախվել են «Mercedes»-ն ու «Ford»-ը. ընտանիքի 4 անդամներ, այդ թվում՝ անչափահասներ, տեղափոխվել են հիվանդանոց 07/09/2024 11:52 2023թ. ընթացքում Ադրբեջանը հնարավորություն է ստացել բավականին լուրջ առավելություն ստանալ ռազմավարական առումով. Աբրահամյան 07/09/2024 11:22 Նախկին կամ ավելի նախկին որևէ փուլի, իրավիճակի կամ ղեկավարման վերադարձը պետք է բացառված լինի մեր կյանքում. Բագրատ Սրբազան 07/09/2024 10:43 «Ազգային առաջընթաց» խմբակցության ղեկավար Գրիգոր Երիցյանին կզրկե՞ն մանդատից. Մանրամասներ 07/09/2024 10:13 ՀՀ օրգանական և դեղագործական քիմիայի գիտահետազոտական կենտրոնի հարակից տարածքում շինարարությունը ժամանակավորապես դադարեցվել է 07/09/2024 09:45 «Ժողովուրդ». Անդրանիկ Քոչարյանը լոբբինգ է անում Վաղարշակ Հարությույունյանին անգործ չթողնելու համար 07/09/2024 09:43 «Հրապարակ». Գևորգ Գևորգյանը հեռացավ Արշակ Կարապետյանից, իսկ հիմա մեկ այլ կուսակցության համահիմնադիր է 07/09/2024 09:38 Հայ գերիները Բաքվում ենթարկվում են դաժան վերաբերմունքի․ Պատգամավորը դիմել է միջազգային մարմիններին 07/09/2024 09:35 «Փաստ». Քաղաքական դաշտում կան բամբասանքներ, պատատակի քչփչոցներ ու պարզապես փչոցներ, և գրեթե չկա քաղաքական միտք ու քաղաքականություն 07/09/2024 09:33 «Ժողովուրդ». Հերթական անգամ Գիլոյանը և իր անմիջական աջակցությունը ստացած Տիգրան Սիմոնյանը կմնան անպատի՞ժ, թե՞ ոչ 07/09/2024 09:31 «Հրապարակ». ՔՊ խմբակցության արևմտամետների թևը մտորում է, թե արդյո՞ք Փաշինյանը որոշել է «քցել» Արևմուտքին 07/09/2024 09:29 «Փաստ». Գործ ունենք հնարավոր շահերի բախման պայմաններում գլխավոր դատախազության և ՄԻՊ-ի անաչառության լուրջ կասկածների հետ 07/09/2024 09:27 «Ժողովուրդ». ՔՊ-ում ներքին որոշում կա՝ անհանդուրժող լինել բոլոր ընդդիմադիր քաղաքական ուժերի նկատմամբ 07/09/2024 09:25 «Հրապարակ». Սրբազան շարժումը կրկին ակտիվ փուլ է մտնում 07/09/2024 09:20 «Փաստ». Տհաճ անակնկալ ֆուտբոլասերների համար՝ բարձրացել է Վազգեն Սարգսյանի անվան մարզադաշտի տոմսերի գները 07/09/2024 09:19 «Ժողովուրդ». Բուլղարիայում բռնության ենթարկված ՀՀ քաղաքացիները դիմել են ԱԳՆ, ի՞նչ են պատասխանել 07/09/2024 09:16 «Հրապարակ». Վանաձորի ավագանու և քաղաքապետի ճակատագիրը կրկին մնում է անորոշ 06/09/2024 22:37 Հակադեպրեսանտներ, Ինչի՞ց զգուշանալ 06/09/2024 22:21 Սոթքի դաշտերում հրդեհ է բռնկվել (Լուսանկարներ) 06/09/2024 22:00 Այնթապում 15-16 հոգու միջև ծեծկռտուք է տեղի ունեցել, միմյանց հարվածել են դանակով, գարեջրի կոտրած շշերով 06/09/2024 21:38 Մեծ Բրիտանիան, ԱՄՆ-ն, ԵՄ-ն պայմանագիր են ստորագրել արհեստական բանականության կիրառման մասին 06/09/2024 21:11 Թրամփն ու Հարիսը իրենց նախընտրական քարոզարշավների համար մեկական միլիարդ դոլարից ավելի գումար են ծախսելու 06/09/2024 20:55 ՔՊ-ականները վաղը Սևանի կառավարական ամառանոցում խնջույք են անելու 06/09/2024 20:38 Իրանը ջրհեղեղից տուժած Ալավերդիին ժամանակավոր կամուրջ է նվիրել 06/09/2024 20:21 Հռոմի պապը պատարագ կմատուցի Պապուա Նոր Գվինեայում 06/09/2024 20:06 Սիբիրախտ․ Ինչպես է վարակվում մարդը 06/09/2024 19:52 Ում են ընտրել որպես ՀՊՏՀ ռեկտոր 06/09/2024 19:35 Զորական-Հաղթանակ ավտոճանապարհին բախվել են «Կամազ»-ն ու մարդատարը 06/09/2024 19:23 ՔՊ-ական պատգամավորները Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի անդամի ընտրության հարցն էին քննարկում 06/09/2024 19:09 Փաշինյանի գլխավորությամբ՝ պետգնումների գործընթացն են քննարկել 06/09/2024 18:56 Հրդեհ՝ Ռուբինյանց փողոցի շենքերից մեկում 06/09/2024 18:45 Հերթական փողոցն է փակվում երթևեկության համար 06/09/2024 18:30 «Ե՛վ քաղաքական հայացքներն են պատճառը, և՛ Դավիթ Գյուրջինյանի անձնական վրեժխնդրությունը»․ Նախկին պրոռեկտորն ահազանգում է՝ Վ․ Բրյուսովի անվան համալսարանի 40 դասախոսների ազատել են աշխատանքից 06/09/2024 18:17 Փաշինյանը դպրոցականներին պատմել է՝ ինչ գործունեությամբ է զբաղվում իր ղեկավարած կառավարությունը 06/09/2024 18:06 «Արարատ Միրզոյանի մասնակցությամբ հանդիպումների մասին պատշաճ ժամկետում տեղեկացնում ենք»․ ԱԳՆ խոսնակը՝ Թուրքիայում կայանալիք «3+3» ձևաչափով հանդիպման մասին 06/09/2024 17:48 Հայաստանի ֆուտբոլի հավաքականը կենտրոնական հարձակվող չունի՞․ Պետրակովն ասում է՝ ես մարզիչ եմ, չեմ կարող խաղացողներ գնել 06/09/2024 17:36 Կենտրոնական բանկը նոր հուշադրամ է շրջանառության մեջ դրել 06/09/2024 17:20 Սեպտեմբերի 7-ին, ժամը 09:00-ից 21:00-ն, Ազատության պողոտա- Մամիկոնյանց փողոցի խաչմերուկ հատվածում երթևեկությունը կդադարեցվի 06/09/2024 17:07 Անծանոթ անձանց չվստահել, հեռախոսազանգով հայտնած տեղեկությունը՝ ստուգել․ Խարդախության նոր մեթոդը Հայաստանում մեծ ծավալում է ստացել 06/09/2024 16:53 «Վստրեչի» կամրջի 2-րդ երթևեկելի գոտու մի հատվածը փակ է լինելու մինչև սեպտեմբերի 13-ը 06/09/2024 16:40 Մշտադիտարկվել են Կոտայքի մարզի մի շարք հուշարձաններ. մաքրվել է Արամուսի ամրոց-բնակատեղիի աղբը 06/09/2024 16:35 Ցեխակույտի արգելափակումից փրկարարները դուրս են բերել բեռնատար ավտոմեքենան 06/09/2024 16:22 Ինչպես խուսափել աղիքային վարակիչ հիվանդություններից և սննդային թունավորումներից 06/09/2024 16:11 ՀՀ-ն Սյունիքի հանդեպ իր ինքնիշխանության աստիճանն ավելի է իջեցնում, քան Աբխազիան է Վրաստանի համար. Դանիելյան 06/09/2024 16:10 Գրանցված ամուսնությունները ՀՀ-ում նվազում են, իսկ ամուսնալուծությունների թիվն աճում է 06/09/2024 16:05 Պանթեոնում տեղի է ունեցել լեգենդար մարմնամարզիկ Ալբերտ Ազարյանի բրոնզաձույլ արձանի բացման արարողությունը 06/09/2024 16:00 Ինձ խոշտանգել են, գույքս՝ ձեռքիցս տարել. քաղաքացին փորձել է ինքնահրկիզվել Դատախազության շենքի մոտ 06/09/2024 15:56 Գեղարքունիքում կնոջը հրավիրել են ամառանոց, որտեղ փորձել են բռնաբարել․ հնչել են կրակոցներ 06/09/2024 15:48 Կառավարությունը հաստատում է՝ Նիկոլ Փաշինյանը կմասնակցի ԲՐԻԿՍ-ի գագաթնաժողովին, ԱՊՀ-ի մասով որոշում դեռ չկա 06/09/2024 15:38 «Սևան» ՔԿՀ-ում ծառայողները հայտնաբերել են մեծ քանակությամբ արգելված իրեր և կասկածելի զանգվածներ 06/09/2024 15:31 «Մայրենի 3» դասագրքի կազմի վերջին էջում ՀՀ-ի դրոշն այրվո՞ւմ է. «Անտարես» -ը ԿԳՄՍ-ին և գրքի հեղինակներին պարզաբանում է՝ չարամիտ ոչինչ չի արվել, ընկալման խնդիր է 06/09/2024 15:26 Դանակներ և կեղծ թղթադրամ. պարեկները երիտասարդներին տեղափոխել են Նոր Նորքի բաժին 06/09/2024 15:02 Երկուշաբթի Հայաստանն ու ԵՄ-ն երկխոսություն կսկսեն վիզային ռեժիմի ազատականացման շուրջ 06/09/2024 14:54 «Շուշին միշտ վառ պահեք ձեր հոգիներում». Նաթան արքեպիսկոպոս Հովհաննիսյանի հորդորը` «Վարանդա» մանկապատանեկան երգչախմբի սաներին 06/09/2024 14:47 Նիկոլ Փաշինյանը կմասնակցի ԲՐԻԿՍ-ի գագաթնաժողովին 06/09/2024 14:37 Դատախազություն են հրավիրվել «անպիտան հրթիռների» գործով անցնող Ստեփան Գալստյանը և Ավետիք Մուրադյանը 06/09/2024 14:30 Համապարփակ կառավարման համակարգ. Մխիթար Հայրապետյանն այցելել է «Սիֆոռա» ընկերություն 06/09/2024 14:26 Վահե Գևորգյանը նշանակվել է Մոնղոլիայում ՀՀ դեսպան 06/09/2024 14:19 Օդի ջերմաստիճանը սեպտեմբերի 6-ի ցերեկը կնվազի 3-5 աստիճանով 06/09/2024 14:13 Թուրքիայում կայանալիք «3+3» ձևաչափով ԱԳ նախարարների հանդիպման օրը որոշված է. ՀՀ-ում Իրանի դեսպան 06/09/2024 13:58 Այգավանում բախվել են «Mitsubishi Pajero»-ն ու բեռնատարը. կան վիրավորներ 06/09/2024 13:48 Երևանում կանցկացվի «ԵԱՏՄ 10 տարիները. հեռանկարներ և առաջնահերթություններ» խորագրով համաժողով 06/09/2024 13:42 Նուրբ օրգանական քիմիայի ինստիտուտի գիտնականները կրկին բողոքում են, կարճ ժամանակով փակվեց Ազատության պողոտան (Տեսանյութ) 06/09/2024 13:23 Հայաստանով այսպես կոչված «միջանցքի» մասին ոմանց երազանքները իրականություն չեն դառնա. ՀՀ-ում Իրանի դեսպան 06/09/2024 13:11 Կանխատեսելի էր. ՔՊ-ին պատկանող Civic լրատվամիջոցի դեմ Բագրատ Սրբազանի հայցի քննությունը հետաձգվեց 06/09/2024 12:52 Ադրբեջանն ու Հայաստանն արդեն համաձայնեցրել են Խաղաղության պայմանագրի տեքստի գրեթե 80%-ը. Ալիև 06/09/2024 12:42 Երևանում բախվել են թիվ 32 ավտոբուսն ու «Nissan»-ը. վիրավորը հրաժարվել է հիվանդանոց տեղափոխվել 06/09/2024 12:37 Հասանովը ստուգել է Ադրբեջանի բանակի ստորաբաժանումների մարտական ​​պատրաստությունը Հայաստանի հետ պայմանական սահմանին. դրել է կոնկրետ խնդիրներ 06/09/2024 12:28 «Ինքնագլորները շարունակում են դաժանաբար խախտել բոլոր հնարավոր շարժումները մայթերին և դրանից դուրս». Քննարկում ԱԺ-ում 06/09/2024 12:22 Civic.am-ի լրագրող Դավիթ Լևոնյանի դեմ Բագրատ Սրբազանի հայցի քննությունը 06/09/2024 12:19 Հայաստանն Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագրի շուրջ բանակցելու ընթացքում շարունակում է մնալ վտանգի տակ. Լուիս Մորենո Օկամպոն հանդես է եկել կոչով 06/09/2024 12:04 Telegram-ն արդեն ունի անձնական չաթերի հաղորդագրությունները բողոքելու հնարավորություն 06/09/2024 11:54 ՄԻԵԴ վճիռների կատարման վարչության պատվիրակությունը բարձր գնահատանքի է արժանացրել Հայաստանում իրականացվող լայնածավալ բարեփոխումների գործընթացը