16/07/2024 16:28
Պետքարտուղարի տեղակալն այցելել է Պարեկային ծառայության և օպերատիվ կառավարման նոր մասնաշենքեր. 16 միլիոն դոլար են հատկացրել Հայաստանում պարեկային ոստիկանության ձևավորման նպատակով
ԱՄՆ պետքարտուղարի տեղակալ Զեյան այցելել է Պարեկային ծառայության և օպերատիվ կառավարման նոր մասնաշենքեր, այդ մասին հաղորդագրություն է տարածել Հայաստանում ԱՄՆ դեսպանատունը:
«Պետքարտուղարի տեղակալ Զեյան խոսքով հանդես եկավ Պարեկային ծառայության և օպերատիվ կառավարման նոր մասնաշենքեր այցի ընթացքում։ Միացյալ Նահանգները հատկացրել է շուրջ 16 միլիոն ԱՄՆ դոլար Հայաստանում պարեկային ոստիկանության ձևավորման նպատակով և հանձնառու է աշխատել Հայաստանի հետ՝ իրավապահ կառույցների բարեփոխումներն առաջ մղելու հարցում։
«Մենք շարունակում ենք խորացնել հայ-ամերիկյան համագործակցությունը բոլոր օղակներում՝ հիմնվելով ընդհանուր ժողովրդավարական արժեքների, ժողովուրդների միջև ամուր կապերի և իրավունքի գերակայության նկատմամբ անսասան հանձնառության վրա», - ասաց պետքարտուղարի տեղակալ Զեյան»,- նշվում է դեսպանատան հաղորդագրությունում: