16/07/2024 20:05
Սուրեն Գաբրիելյանից հօգուտ Հայաստանի կբռնագանձվի ավելի քան 350 մլն դրամի գույք. Կարապետ Բադալյանն է վճիռը կայացրել
Հակակոռուպցիոն դատարանը՝ նախագահությամբ դատավոր Կարապետ Բադալյանի, կայացրել է վճիռ, որով նախատեսվում է Սուրեն Գաբրիելյանից հօգուտ Հայաստանի բռնագանձել ավելի քան 350 մլն դրամի գույք, որը ներառում է 1 առանձնատուն Կոտայքի մարզի Առինջ համայնքում, 1 հատ բնակարան Երևանի Կենտրոն վարչական շրջանում և ավելի քան 70 մլն դրամ գումար։
Դատական իշխանությունից հայտնում են, որ վճիռն օրինական ուժի մեջ է մտնում հրապարակման պահից մեկ ամիս հետո և կարող է բողոքարկվել ՀՀ վերաքննիչ հակակոռուպցիոն դատարան՝ հրապարակման պահից մեկամսյա ժամկետում։