17/07/2024 15:19
Նոր Սահմանադրության ընդունումը 2027-ից շուտ չի լինի, Անկախության հռչակագրի հղման հարցը չի քննարկվել
«Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ ղեկավար Դանիել Իոաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Քանի որ շատ եք հարցնում, ասեմ` նոր Սահմանադրության ընդունումը 2027 թվականից շուտ չի լինելու։
Սահմանադրության նախաբանին և/կամ Անկախության հռչակագրի հղման հարցը խորհրդում չի քննարկվել և մոտակա ժամանակահատվածում չի քննարկվելու։
Այսօրվա նիստի տեսագրությունը քիչ անց կհրապարակվի Արդարադատության նախարարության կողմից։
Առաջիկա նիստում քննարկվելու է կայուն մեծամասնության երաշխավորող նորմից հրաժարվելու հարցը»։