17/07/2024 15:50
Հարավային Կովկասում ԵՄ հատուկ ներկայացուցչի պաշտոնում Տոյվո Կլաարին կփոխարինի Մագդալենա Գրոնոն
Հարավային Կովկասի և Վրաստանում ճգնաժամի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարին կփոխարինի Չեխայից Մագդալենա Գրոնոն:
«Քաղաքական և անվտանգության հանձնաժողովը քիչ առաջ հաստատեց Չեխիայից Մագդալենա Գրոնոյի նշանակումը՝ որպես Հարավային Կովկասում և Վրաստանում ԵՄ հատուկ ներկայացուցիչ։ Նրա առաջադրումը պաշտոնապես կհաստատվի ԵՄ խորհրդի կողմից», - նշված է ԵՄ-ում Չեխիայի մշտական ներկայացուցչության տարածած հաղորդագրությունում:
Գրոնոն Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի գլխավոր խորհրդական էր՝ դիվանագիտական հարցերով։ Մինչ այդ, նա զբաղեցնում էր Միշելի` արտաքին քաղաքականության հարցերով ավագ խորհրդականի պաշտոնը։