17/07/2024 14:47
«Ցանկացած հայ տղա պետք է իր պարտքը տա հայրենիքին». նորակոչիկների առաջին օրերը` զորամասում (Տեսանյութ)
ՀՀ պաշտպանութան նախարարությունը ներկայացրել է նորակոչիկների առօրյան:
«Գիտակցում ենք, որ պարտք ունենք, այդ պատճառով էլ այստեղ ենք»,- պատմում է շարքային Արմեն Հունանյանը:
Նրա համար մի քիչ բարդ է քաղաքացիական կյանքից բանակային կյանքին անցումը, բայց սկսել է հարմարվել:
Նորակոչիկ Արսեն Ղազարյանն էլ ասում է` բոլոր տղաները պետք է գնան ու ներկայանան ծառայության:
«Ցանկացած հայ տղա պետք է գա ու իր պարտքը տա հայրենիքին, պահի իր սահմանները»,- նշում է նորակոչիկ Արսեն Հայրոյանը: