17/07/2024 10:45
Հուլիսի 19-ին Կոտայքի մարզի Նոր Գեղի բնակավայրում գազամատակարարման պլանային դադարեցում կլինի
Պլանային աշխատանքներ իրականացնելու նպատակով՝ հուլիսի 19-ին` ժամը 11։00-ից մինչև ժամը 18:00-ն, կդադարեցվի Կոտայքի մարզի Նոր Գեղի բնակավայրի Թևոսյան, Ներսիսյան, Խանջյան փողոցների գազասպառողների և հարակից տարբեր նշանակության հանրային կազմակերպությունների գազամատակարարումը, հայտնում է «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ն:
Ընկերությունը հայցում է գազասպառողների ներողամտությունը և խնդրում պահպանել անվտանգության պահանջները: