17/07/2024 16:04
Մարտունի-Վարդենիս ավտոճանապարհին բախվել են «Volkswagen»-ը, «Ford»-ը և «Opel»-ը․ կա տուժած
Հուլիսի 17-ին, ժամը 11։55-ին Գեղարքունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Վարդենիկ գյուղի մոտակայքում՝ Մարտունի-Վարդենիս ավտոճանապարհին, տեղի է ունեցել ՃՏՊ, առկա է գազի արտահոսք․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Պարզվել է, որ Մարտունի-Վարդենիս ավտոճանապարհի մոտ 15-րդ կմ-ին բախվել են «Volkswagen» (վարորդ՝ Մ․ Ս․, ծնված 1996 թ․), «Ford» (վարորդ՝ Ա․ Ս․, ծնված 1957 թ․) և «Opel» (վարորդ՝ Մ․ Ղ․, ծնված 1992 թ․) մակնիշների ավտոմեքենաները։
Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները և փակել գազի բալոնների փականները։