18/07/2024 12:21
Նիկոլն ամեն ինչ անում է, որ Թուրքիան հնարավորություն ստանա էթնիկ զտումների ենթարկելու Հայաստանը. Զաքարյան
ՊՆ նախկին փոխնախարար Արտակ Զաքարյանը գրում է․
Հերթը Հայաստանի ու հայ ժողովրդի հավաքական ապագայինն է: Այժմ Նիկոլն ամեն ինչ անում է, որպեսզի Թուրքիան հնարավորություն ստանա առաջին, իսկ հարմար աշխարհաքաղաքական առիթի դեպքում նոր ցեղասպանության և էթնիկ զտումների ենթարկելու Հայաստանի Հանրապետությունը:
Սերժ Սարգսյանի, Ռոբերտ Քոչարյանի, Լևոն Տեր-Պետրոսյանի իշխանության տարիներին Հայոց ցեղասպանության ճանաչման ու դատապարտման միջազգային աղմուկից խուսանավող և պաշտպանվող Թուրքիան այսօր առիթ և ճանապարհներ է փնտրում հայկական գործոնը տարածաշրջանից ընդմիշտ վերացնելու համար:
Արտաքին շահերի բախման խաչմերուկում գտնվող պետություններում չի կարելի իշխանություն վստահել դրսի աջակցությամբ եկած և դրսի ուժերին ծառայող կերպարներին: Դրանք ի սկզբանե պոտենցիալ դավաճաններ են և իշխանությունը զավթելով՝ դառնում են նաև տվայլ երկրի հիմնական սպառնալիքը»: