18/07/2024 13:30
Արմեն Աշոտյանի կալանքի որոշման ակտը 3 ամիսը մեկ «copy, paste» են անում. Մկրտչյան (Տեսանյութ)
Մեր պնդումներն անիմաստ են, քանի որ դատավորն է արդեն հանձն առել Արմեն Աշոտյանի նկատմամբ քաղաքական հետապնդումը, լրագրողների հետ զրույցում ասաց «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Աննա Մկրտչյանը:
«Կալանքի որոշման ակտը 3 ամիսը մեկ «copy, paste» են անում՝ ուղղակի նոր ամսաթվով և նոր ստորագրությամբ: Քաղաքական հետապնդում լինելն ապացուցում է փաստակազմը »,-ասաց նա: