18/07/2024 11:38
Վերակառուցման և զարգացման միջազգային բանկը 102 մլն եվրո վարկ կտա ՀՀ–ին՝ առաջնային բժշկական օգնության ծառայությունների որակի բարելավման համար (Տեսանյութ)
Վերակառուցման և զարգացման միջազգային բանկը 102 մլն եվրո վարկ կտա ՀՀ–ին՝ առաջնային բժշկական օգնության ծառայությունների որակի բարելավման համար։
Այդ մասին կառավարության նիստի ժամանակ հայտարարեց Առողջապահության փոխնախարար Լենա Նանուշյանը:
«Դրանով նախատեսվում է նաև Հայաստանում հիվանդությունների տարածվածության ամենաբարձր մակարդակն ունեցող հիմնական ոչ վարակիչ հիվանդությունները կանխարգելել, հայտնաբերել և վերահսկել՝ ծառայությունների մատուցման բարեփոխումների միջոցով»,-հավելեց նա։