18/07/2024 12:04
Գյումրու թիվ 37 ավագ դպրոցը միավորվում է «Ֆոտոն» վարժարանին
Կառավարությունն իր այսօրվա՝ հուլիսի 18-ի նիստում որոշեց «Գյումրու թիվ 37 ավագ դպրոց» ՊՈԱԿ-ը եւ «Գյումրու «Ֆոտոն» վարժարան» ՊՈԱԿ-ը միավորել իրար և ստեղծել նոր՝ «Ֆոտոն» վարժարան» ՊՈԱԿ:
Նշվում էմ, որ այս որոշումը պայմանավորված է Գյումրու Չարենցի 12 հասցեում գործող Գյումրու թիվ 37 ավագ դպրոցում սովորողների թվի նվազմամբ և Գյումրու «Ֆոտոն» վարժարանում սովորողների թվի աճով և ուսումնական տարածքների (շենքերի) օպտիմալ օգտագործմամբ:
Գյումրու թիվ 37 ավագ դպրոցում ներկա պահին սովորող աշակերտների թիվը 82 է, ուսուցիչներինը՝ 10, անձնակազմինը՝ 18։
Գյումրու «Ֆոտոն» վարժարանում այս պահի դրությամբ սովորող աշակերտների թիվը 882 է, ուսուցիչներինը՝ 59, անձնակազմինը՝ 33։
Նոր վարժարանի գործունեության առարկան 2-րդ աստիճանի (5-9-րդ դասարաններ) և 3-րդ աստիճանի (10-12-րդ դասարաններ) հանրակրթական հիմնական և լրացուցիչ ծրագրերի իրականացումն է:
Այս երկու հաստատությունների միաձուլման արդյունքում 2024-2025 ուսումնական տարվանից սկսած սովորողների համար կստեղծվեն առավել նպաստավոր պայմաններ, շենքն ամբողջությամբ՝ իր 5 մասնաշենքերի հնարավորություններով, կծառայի ուսումնական հաստատության սովորողների կրթական կարիքի բավարարմանը։
Ակնկալվում է, որ «Գյումրու թիվ 37 ավագ դպրոց» և«Գյումրու «Ֆոտոն» վարժարան» ՊՈԱԿ-ներում սովորողները կունենան համապատասխան տարածքևհիմնական դպրոցի սովորողներիկրթությունը կկազմակերպվի առավելարդյունավետ՝ էապես բարելավելով կրթության որակը: