18/07/2024 13:18
Հեղուկ գազի շուկան խիստ մրցակցային է․ ՄՊՀ
Մրցակցության պաշտպանության հանձնաժողովը տեղեկացնում է, որ հեղուկ գազի շուկան խիստ մրցակցային է, ներմուծումներ են իրականացնում շուրջ 98 տնտեսավարող սուբյեկտ։
«Խոշոր տնտեսավարող սուբյեկտի մասնաբաժինը շուկայում կազմում է շուրջ 9 տոկոս, մնացած տնտեսավարողները ունեն 5 տոկոս կամ ավելի ցածր մասնաբաժին։ Հետևաբար շուկայում առկա չեն գերիշխող դիրք ունեցող տնտեսավարող սուբյեկտներ, իսկ հակամրցակցային համաձայնությունը 90-ից ավելի սուբյեկտների միջև գրեթե անհնար է։
Նշենք նաև, որ առկա տվյալներով՝ ընթացիկ տարվա հունիսին միջինում ներմուծման գինը կազմել է 102 դրամ, իսկ հուլիսին բարձրացել է՝ կազմելով 140-170 դրամ` կախված տնտեսավարողից և ներմուծման ամսաթվից։ Ընդ որում, նախնական դիտարկումները ցույց են տվել, որ ՌԴ-ի բորսաներում ինդեքսացիոն գները փոխվել են և համահունչ են ՀՀ-ում տեղի ունեցող հեղուկ գազի գնային բարձրացումներին», - ասվում է հաղորդագրությունում: