18/07/2024 12:38
«Հեռահաղորդակցության հանրապետական կենտրոն» ՊՈԱԿ-ին 4 ավտոբուս եւ 1 մարդատար մեքենա տրվեց
Կառավարությունն իր այսօրվա նիստում որոշեց սեփականության իրավունքով «Հեռահաղորդակցության հանրապետական կենտրոն» ՊՈԱԿ-ին հանձնել թվով 4 Toyota Hiace 2.8TD ավտոբուսներ և մեկ Toyota LC 3.3 TD թեթև մարդատար մեքենա:
Որոշման հիմնավորման մեջ նշված է, որ այս տրանսպորտային միջոցները անհատույց օգտագործման էին հանձնվել ՊՈԱԿ-ին, որի պատճառով Ճանապարհային ոստիկանությունում հաշվառման գործընթացն իրականացնել հնարավոր չէ: Բացի այդ, խնդիրներ են առաջացել նաև գույքի պահպանման, ապահովագրության և շահագործման ու սպասարկման ծախսերի իրականացման մասով, մասնավորապես հնարավոր չէ այդ ծախսերն իրականացնել ՊՈԱԿ-ի միջոցների հաշվին՝ քանի որ գույքը հանձնվել է անհատույց օգտագործման իրավունքով,սակայն գտնվում է ԲՏԱ նախարարության հաշվեկշռում:
Նախագծով առաջարկվող լուծումով տրանսպորտային միջոցները սեփականության իրավունքով կհանձնվեն ՊՈԱԿ-ին և դրանց հետ անհրաժեշտ ծախսերը հնարավոր կլինի իրականացնել ՊՈԱԿ-ի միջոցների հաշվին:
Նշենք, որ հիշյալ մեքենաների վրա կատարվել են համապատասխան աշխատանքներ՝ համալրելով այն գերմանական «Rohde and Schwarz GmbH Go. KG-ի» ընկերության կողմից արտադրված սարքավորումներով: