19/07/2024 18:59
ՀՀ-ում ԵՄ դեսպանը ցավակցություն է հայտնել Եղվարդում ինքնաթիռի վթարի հետևանքով զոհվածների ընտանիքներին
Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, արտակարգ և լիազոր դեսպան Վասիլիս Մարագոսը ցավակցություն է հայտնել Եղվարդում ուսումնական ինքնաթիռի վթարի հետևանքով զոհվածների հարազատներին։
«Խորապես վշտացած եմ այսօր Կոտայքում ուսումնամարզական թռիչքի ժամանակ տեղի ունեցած ավիավթարի ողբերգական լուրից: Իմ անկեղծ ցավակցությունը զոհվածների ընտանիքներին»,- X-ի իր միկրոբլոգում գրել է Մարագոսը։
Հիշեցնենք՝ այսօր Եղվարդ քաղաքի մոտակայքում՝ «Լճեր» կոչվող տարածքի մոտ, կործանվել է ՊՆ-ին պատկանող Յակ-52 ուսումնամարզական ինքնաթիռ, ինչի հետևանքով զոհվել է մեկ սպա և մեկ կուրսանտ։
Զոհվել են ավագ լեյտենանտ Արմեն Խաչիկի Իսախանյանը և կուրսանտ Արմեն Կարենի Խաչատրյանը: