19/07/2024 12:02
Վթարված ինքնաթիռը պատկանում է Պաշտպանության նախարարությանը
Կոտայքի մարզում կործանված ինքնաթիռը պատկանում է Պաշտպանության նախարարությանը։
«Ինքնաթիռը պատկանում է ՊՆ-ին, այն ուսումնամարզական ինքնաթիռ էր։ Պաշտպանության նախարարությունը ցավակցում է զոհված օդաչուների ընտանիքների անդամներին, հարազատներին և ծառայակիցներին», - Aysor.am-ին ասաց ՊՆ մամուլի քարտուղար Արամ Թորոսյանը:
Aysor.am-ի տեղեկություններով՝ վթարի ենթարկված ինքնաթիռը YAK 52 էր։