19/07/2024 16:55
Ստեփանակերտում թողել ենք 15 տարի սպասումներից հետո ստացած տունը, ամուսնուս գերեզմանը, սկեսրոջս համար կյանքը կանգ է առել՝ որդիների գերեզմանին գնալ չի կարողանում. Արցախցի
Արցախցիներն Ադրբեջանի քաղաքացիություն ընդունելը մերժել են՝ իրենց համարելով ՀՀ քաղաքացի, եւ ՀՀ իշխանությունների ներկայացրած պայմանը՝ ՀՀ քաղաքացիություն ընդունել՝ բնակարանային ծրագրից օգտվելու համար, նոր շոկ է առաջացրել։ «Փաստինֆո»-ի հետ զրույցում ասել է Արցախից բռնի տեղահանված Անահիտը։
Նա հայոց լեզվի ու գրականության մասնագետ է, սակայն երբեք մանկավարժությամբ չի զբաղվել, Արցախում աշխատել է պետական կառավարման համակարգում։ Ասել է՝ զինվորականի կնոջ ծանր կյանքով է ապրել, գրեթե չի ապրել։
Ամուսինն իր ողջ կյանքն Արցախին ու բանակին էր նվիրել, զոհվել է 2020 թվականի նոյեմեբերի 8-ին՝ Շուշիի մատույցներում։
«Երեւան ենք եկել՝ Արցախի բռնի տեղահանումից հետո, Ստեփանակերտում թողել ենք 15 տարի սպասումներից հետո ստացած տունը, ամուսնուս գերեզմանը։ Սկեսրոջս համար կյանքը, ընդհանրապես, կանգ է առել, տնից երբեմն իջնում է միայն հաց գնելու նպատակով, որպեսզի ոտքերը չքարանան, բայց երբ ինչ-որ տեղ են հրավիրում, քաղաքավարի մերժում է։ Բուժաշատող է եղել, հիմա անգամ որդու գերեզմանին գնալու հնարավորությունն է կորցրել։ Ես էլ երեխաներիս համար եմ շարունակում ապրել»,- ասել է տիկին Անահիտը։
Շարունակությունը՝ սկզբնաղբյուրում։