19/07/2024 21:06
Հայաստանի ֆոնդային բորսան առևտրի ծավալներով դարձել է առաջատարներից մեկը ԵԱՏՄ-ում
Հայաստանի ֆոնդային բորսան ԵԱՏՄ երկրների շարքում առևտրի ծավալներով դարձել է առաջատարներից մեկը, «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնում է Եվրասիական տնտեսական հանձնաժողովը։
Նշվում է, որ Հայաստանի և Ղրղզստանի ֆոնդային բորսաները 2024 թվականի երկրորդ եռամսյակում ԵԱՏՄ երկրների շրջանում նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ առևտրի ծավալներով աճի առաջատարներն են դարձել: Առևտրի ծավալների աճ են նկատվել նաև ապրանքային բորսաներում, բացառությամբ «Եվրասիական առևտրային համակարգ» ապրանքային բորսայի (Ղազախստան):
Միաժամանակ աճել են նավթամթերքների գների ինդեքսները, իսկ գյուղատնտեսական տարբեր տեսակների գների դինամիկան մնացել է բազմակողմանի։