19/07/2024 22:06
19:00-ից մինչև առավոտյան 07:00-ն չլքել բնակարանը, չայցելել խանութ, սրճարան. դատարանը հրապարակել է Ստեփանակերտի քաղաքապետի գործով որոշումը (տեսանյութ)
Դատարանը հրապարակել է Ստեփանակերտի քաղաքապետ Դավիթ Սարգսյանի գործով որոշումը:
Դատարանն ամբողջությամբ բավարարել է քննիչի միջնորդությունը:
Դավիթ Սարգսյանին կարգելվի երեկոյան19:00-ից մինչև առավոտյան 07:00-ն լքել բնակարանը, շփվել գործով անցնող անձանց, ինչպես նաև Ստեփանակերտի քաղաքապետարանում աշխատած մարդկանց հետ:
Արգելվել է նաև զվարճանքի ու սպասարկման օբյեկտներ այցելել:
Փաստաբան Ռուբեն Մելիքյանը հայտնել է, որ որոշումն անպայման կբողոքարկեն:
Մանրամասները` տեսանյութում: