20/07/2024 15:16
ՀՀ-ն իր զորակցությունն է հայտնել Կիպրոսին․ մշտապես կաջակցի Կիպրոսի հարցի լուծումը գտնելու ջանքերին
Այս տարի լրանում է Հյուսիսային Կիպրոսի օկուպացիայի 50-ամյակը։ Այդ առնչությամբ Հունաստանում ՀՀ դեսպանատունը հայտարարություն է տարածել։
«Այսօր Հայաստանն իր զորակցությունն է հայտնում Կիպրոսի Հանրապետությանը՝ մշտապես ու հետևողականորեն նեցուկ լինելով և աջակցելով Կիպրոսին՝ Կիպրոսի հարցի արդար և հարատև լուծում գտնելու ջանքերում։
Հայաստանը հավատարիմ է մնում տարածաշրջանում խաղաղությանն ու կայունությանը և շարունակելու է աշխատել իր միջազգային գործընկերների հետ՝ դիմակայելու այս մարտահրավերներին»:
Լրահոս
Տվյալ բաժնի վերջին նյութերը
Այսօր, 10:24