20/07/2024 12:50
Հիմնանորոգվում է Մ-8, Վանաձոր - Դիլիջան միջպետական նշանակության ավտոճանապարհի մի հատվածը (Տեսանյութ)
Հիմնանորոգվում է Մ-8, Վանաձոր (Մ-6 հատման կետ) - Դիլիջան միջպետական նշանակության ավտոճանապարհի կմ40+000 - կմ42+000 հատվածը։ Երկարությունը՝ 2կմ։ Հայտնում են «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամից։
Նշվում է, որ հիմնանորոգվող ճանապարհն անցնում է Դիլիջան քաղաքով։
Շինարարն այս պահին տեղադրում է եզրաքարեր‚ կառուցում մայթեր, կատարվում է առկա ծածկի հեռացում։
Ֆինանսավորումը՝ ՀՀ պետբյուջեից։