20/07/2024 14:19
Գառնիի ոստիկանապետին ծեծել են, Աբովյանի ոստիկանապետին մեքենայով 20 մետր քարշ տվել․ Armlur
Armlur.am-ին հայտնի է դարձել, որ երկու օր առաջ միջադեպ է եղել Կոտայքի մարզում։ Իրավապահները ահազանգ են ստացել, որ Չարենցավանում խնջույքի ժամամակ մարդիկ իրար են ծեծում։
Իրավապահները գնացել են դեպքի վայր ու սկսվել է իրարանցում։ Խնջույքի մասնակիցները ծեծել են ոստիկանության պաշտոնյաներին, նրանցից մեկը փորձել է փախուստի դիմել, Աբովյանի ոստիկանապետ Էդմոնդ Այվազյանը փորձել է կանխել ու կանգնեցնել մեքենան, սակայն նրան, մեքենային կախված, 20 մետր քարշ տալով՝ վարել են մեքենան։ Իսկ Գառնի ոստիկանապետ Հրաչ Աթաբեկյանին բազմաթիվ հարվածներ են հասցրել։ Կան մեծ թվով ձերբակալվածներ։