20/07/2024 10:49
22-ամյա երիտասարդների վեճին միջամտել են ընկերները, ծեծկռտուք է սկսվել․ կան ձերբակալվածներ
SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ հուլիսի 18-ին վիճաբանություն, ծեծկռտուք է տեղի ունեցել Արարատի մարզում։ Տեղեկություններ են ստացվել, որ հուլիսի 16-ին Գեղանիստ գյուղում կենցաղային հարցերի շուրջ վիճաբանության մեջ են մտել Արարատի մարզի բնակիչներ 22-ամյա Դավիթ Հ․-ն և 22-ամյա Սահակ Հ․-ն, որի ընթացքում վերջիններս հարվածներ են հասցրել միմյանց:
Պարզվել է, որ հուլիսի 16-ին ժամը 23։30-ի սահմաններում «ՎԱԶ 2121» ավտոմեքենայով Սահակ Հ․-ն իր ընկերներ՝ Արարատի մարզի բնակիչներ 22-ամյա Անդրանիկ Ա․-ի, 18-ամյա Ռաֆայել Հ․-ի, 21-ամյա Վահան Հ․-ի և վերջինիս ընկեր՝ 21-ամյա Էդուարդ Ա․-ի հետ գնացել է Գեղանիստ գյուղի կենտրոնական հրապարակ, որտեղ Սահակ Հ․-ի քրոջը նեղացնելու հարցի շուրջ վերջիններս վիճաբանել են Դավիթ Հ․-ի և նրա ընկեր՝ Արարատի մարզի բնակիչ 26-ամյա Միքայել Մ․-ի հետ։ Վերջիններս քաշքշել են միմյանց, սեռական բնույթի հայհոյանքներ հնչեցրել, որից հետո Սահակ Հ․-ն հարվածներ է հասցրել Դավիթ Հ․-ի մարմնի տարբեր մասերին՝ բացահայտ անհարգալից վերաբերմունք ցուցաբերելով հասարակության նկատմամբ:
Սահակ Հ․-ն և Էդուարդ Ա․-ն խուլիգանություն կատարելու անմիջականորեն ծագած կասկածանքի հիման վրա ձերբակալվել են և տեղափոխվել ոստիկանության Մասիսի բաժին, իսկ նշված ավտոմեքենան տեղափոխվել է բաժնի հատուկ պահպանվող տարածք:
Դեպքի փաստով ոստիկանության Մասիսի բաժնում կազմվել են փաստաթղթեր, որոնք փոխնացվել են ՀՀ քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչության Մասիսի քննչական բաժին: