20/07/2024 14:41
Զելենսկին ու Թրամփը պայմանավորվել են հանդիպման մասին
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին ու ԱՄՆ նախագահի թեկնածու Դոնալդ Թրամփը պայմանավորվել են հանդիպման մասին, բայց ժամկետներ դեռ չեն նշվում։ Զելենսկու մամուլի քարտուղար Սերգեյ Նիկիֆորովը հայտնել է, որ ձեռք է բերվել հանդիպման «սկզբունքային համաձայնություն»։
Արդյո՞ք ԱՄՆ նախագահի թեկնածուն կարող է գնալ Ուկրաինա՝ Նիկիֆորովը պատասխանել է, որ վաղ է խոսել այդ մասին։